Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ընդդեմ Ծառուկյանի՞. Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

ԱԺ տնտեսական հարցեր հանձնաժողովի նիստում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց, որ ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել ոչ թե 22 հազար դրամ, ինչպես առաջաևկվել էր նախկինում, այլ 14 հազար դրամ:

Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, թե հարցը որ փուլում է գտնվում: Նա նշեց, որ սկզբում կառավարությունն առաջարկել էր 22 հազար դրամի պետական տուրք կիրառել ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա: Դրանից հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվեց, որ տուրքը պետք է կիրառել միայն ներկրվող ցեմենտի վրա, իսկ կլինկերի նկատմամբ պետտուրքը չկիրառել. «Քանի որ կան նաեւ փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել, իսկ ցեմենտի տուրքի վրա դնել մեկ տարվա ժամկետ, որ այդ ընթացքում հասկանալի լինի, թե շուկան ինչպես է արձագանքում, նաեւ ժամանակ տալ, թե ցեմենտ արտադրողներն ինչ են անում ավելի մրցունակ դառնալու համար»:


Օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու է որոշվել նվազեցնել պետտուրքը. «Պետք է շուկայում ապահովել մրցակցային պայմաններ այնպես, որ տեղական արտադրության մեծածավալ մասը ներկայացնող արտադրանքը կարողանա վաճառել նույնկերպ, ինչպես ներմուծողները: Այսինքն մեր առաջարկի նպատակն է պահպանել մրցակցային գնային միջավայր: Մենք առաջարկում ենք, որ ներկրվող մեկ տոննա ցեմենտի համար սահմանվի պետտուրք 14 հազար դրամ: Սա տարբեր է առաջարկված 22 հազար դրամից: Այդ 22 հազար դրամի հիմքում հաշվարկներն էին, որտեղ հաշվի էր առնված խոշոր արտադրողի նախորդ տարվա ինքնարժեքի թվերը: Մենք այն ժամանակ ունեինք մեկ տոննայի հաշվով 37 հազար դրամ ինքնարժեք, հետագայում նաեւ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալները հաշվի առնելով, ստացվեց, որ ինքնարժեքը մոտ է 31 հազար դրամին:

Ներկրվող ցեմենտի գնագոյացումը կատարվում է հետեւյալ կերպ. Ցեմենտը ձեռք է բերվում մոտ 9 հազար դրամով, մաքսատուրք են վճարում 800 դրամի չափով, բարձման ծախսեր 700 դրամի չափով, տեղափոխման ծախսը՝ մոտ 12 հազար դրամ, իրացման ծախսեր՝ 500 դրամ եւ պետական տուրք՝ 14 հազար դրամ: Հանրագումարային ծախսեր՝ մեկ տոննայի դիմաց 37 հազար դրամ: Սա 500 մարկայի ցեմենտի ծախսերն են Երեւանում: Եթե գումարում ենք նաեւ ավելացված արժեքի հարկը, ապա ստացվում է, որ տոննան կարող են վաճառել 47 հազար դրամով:

Տեղական արտադրողի համար մեկ տոննայի արտադրական ծախսեր, վարչական ծախսեր, իրացման ծախսերը 32 հազար դրամ են, եթե 5 տոկոս շահույթ ենք ավելացնում, կազմում է 33 600 դրամ: Վաճառքի գինը ստացվում է 40 300 դրամ»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է կլինկերին, ըստ նախարարի, ներկրողի համար վաճառքի գինը կազմում է 45 600 դրամ, այսինքն ավելի շատ, քան խոշոր արտադրողն է վաճառում ցեմենտը. «Ստացվում է, որ առանց կլինկերի վրա տուրք կիրառելու փոքր արտադրողը, որ կլինկերից պետք է ցեմենտ արտադրի, չի կարողանալու վաճառել ցեմենտ այնպիսի գնով, որ ավելի ցածր լինի, քան խոշոր արտադրողի գինը»:

Նա նշեց, որ եթե այս մեկ տարում տեսնեն, որ բոլորը սկսել են ներկրվող կլինկերից ցեմենտ արտադրել, նշանակում է ինչ-որ բան ճիշտ չեն հաշվարկել. «Եթե տեսնենք, որ իրանական ցեմենտը շուկայից դուրս եկավ, բնշանակում է էլի ինչ-որ բան ճիշտ չենք հաշվարկել: Եթե տեսնենք իրականա ցեմենտի իրացումը շարունակում է ահագնացող չափերով աճել, նշանակում է էլի մի բան ճիշտ չենք հաշվարկել: Մենք ոչինչ չենք բացառում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է օր առաջ ընդունել օրենքը, որովհետեւ շինարարության սեզոնն սկսվել է:

Նշենք, որ երբ պարզվեց, որ կլինկերի վրա պետական տուրք չի կիառվելու, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի տնօրինությունը իր 1200 աշխատակիցներին ծանուցագրեր էր բաժանել, որ 2 ամսից ազատվում են աշխատանքից: Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե ներկրվող կլինկերի վրա տուրք չկիրառվի, իրենք էլ դրսից կլինկեր կբերեն ու արագ կստանան ցեմենտ: Ու հիմա ստացվում է, որ կառավարությունը ոչ միայն կլինկերի վրա տուրք չի սահմանում, այլեւ նվազեցնում է նաեւ ներկրվող ցեմենտի տուրքը: