Քեմբրիջի դքսուհու էլեգանտ տեսքը՝ թագուհու կազմակերպած հավաքույթին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, մասնակցել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի՝ Բուկինգհեմյան պալատի այգում կազմակերպած հավաքույթին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 37-ամյա դքսուհին այս կապակցությամբ կրել է Alexander McQueen բրենդի նուրբ վարդագույն էլեգանտ զգեստ ու այն համադրել համահունչ գլխարկով:
Երեք երեխաների մորն ուղեկցել է ամուսինը՝ արքայազն Ուիլյամը:
Մինչդեռ 93-ամյա թագուհին շատ թարմ տեսք է ունեցել նուրբ երկնագույն Stuart Parvin վերարկուով և ծաղկազարդ գլխարկով: Տարեց միապետը, որը կառավարման տևողությամբ համաշխարհային ռեկորդ է սահմանել, աշխույժ զրուցել և ծիծաղել է հյուրերից շատերի հետ:
Պարբերականը մանրամասնում է, որ Բուկինգհեմյան պալատի այգում բացօթյա հավաքույթներ անցկացնելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 1860-ական թվականներին՝ թագուհի Վիկտորիայի օրոք:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից