Զինված սահմանապահները 5–րդ օրն է առեւտրականներին Բագրատաշենի անգարում են պահում (ֆոտո)
Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։
NEWS.am–ի հետ զրույցում Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ պատմեց, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առեւտրականներին, հասնելով Բագրատաշենի մաքսակետ խնդրի առաջ են կանգնել։
«Թուրքիայից բեռը բերել ենք երեք տարբեր տուռերով, չգիտես ինչպես ստացվեց բեռները խառնվեցին իրար, սակայն մաքսազերծումները ճիշտ անուններով են կատարվել, փաստաթղթերը կան, հիմա չենք կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է»,–պատմեց Մանուկյանը՝ նշելով, որ մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։
«Արդեն 5–րդ օրն է ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված հսկում են մեզ, մենք էլ անգարում մնացել ենք մեր բեռի կողքը թույլ չենք տալիս տանեն»,–պատմեց մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ նշեց, որ բանը հասել է նրան, որ առեւտրական կանանցից մեկը սպառնացել է հենց անգարում ինքնասպան լինել։
NEWS.am–ը խնդրի վերաբերյալ կապ հաստատեց ԱԱԾ–ի հետ։ Արձագանքը կներկայացնեն առաջիկայում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...