Microsoft-ը կարող է դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ
Microsoft-ը կարող է դադարեցնել համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ, հաղորդում է Life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ մայիսի 20-ին ամերիկյան ընկերությունը նամակներ է ուղարկել տարբեր երկրներում գտնվող իր ներկայացուցչություններ՝ տեղեկացնելով Huawei-ի հետ գործակցությունը սառեցնելու մասին:
Նշվում է, որ Huawei-ն իր նոութբուքներում օգտագործում է Microsoft-ի Windows համակարգը, իսկ b2b և Huawei Cloud ծառայություններում՝ ամերիկյան ընկերության ծրագրերը՝ տվյալների պահպանման նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ը և նրա 70 ստորաբաժանումները ներառվել են ԱՄՆ Առևտրի նախարարության «սև ցուցակ»: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մինչև օգոստոսի 19-ն ամերիկյան կողմը թույլատրել է չինական ընկերությանը աշխատել երկրում:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ չինական Huawei ընկերության հետ աշխատանքը դադարեցրել են նաև Google-ը, Qualcomm-ը, Intel-ը, Broadcom-ը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում