Սկարլետ Յոհանսոնը պատրաստվում է 3-րդ անգամ ամուսնանալ
Հայտնի ամերիկացի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը պատրաստվում է ամուսնանալ ընկերոջ՝ Քոլին Ջոսթի հետ: Այս մասին Associated Press-ին տեղեկացրել է 34-ամյա դերասանուհու գործակալ Մարսել Պարիզոն:
Յոհանսոնի ներկայացուցչի խոսքով՝ զույգը 2 տարի տևած հարաբերություններից հետո որոշել է ամուսնանալ, սակայն հարսանիքի օրը դեռևս հայտնի չէ:
Ջոսթի համար սա առաջին ամուսնությունը կլինի, իսկ Յոհանսոնի համար՝ 3-րդը: Դերասանուհին 2017թ.-ի սեպտեմբերին բաժանվել էր լրագրող Ռոմեն Դորիակից: Նախկինում նա ամուսնացած է եղել նաև դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ: Վերջինիս հետ դերասանուհու ամուսնական կյանքը 2 տարի է տևել:
Հայտնի է, որ զույգն առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել 2017թ.-ի նոյեմբերին:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում