Գիտնականները պարզել են քնի անսպասելի օգտակարությունը
Իսրայելցի գիտնականները Բար-Իլանի համալսարանից (BIU) հետաքրքիր հայտնագործություն են կատարել. քունն օգնում է «նորոգել» գլխուղեղի նեյրոնների վնասված ԴՆԹ-ն։ Եզրակացությունն արվել է ակվարիումի դանիո-ռերիո ձկնիկների ուսումնասիրության հիման վրա, որոնք համարվում են մոդելային օրգանիզմ կենսաբանությունում։
Ձկնիկների առանձնահատկությունն այն է, որ սաղմնային վիճակում դրանք ունենում են թափանցիկ մարմիններ, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել դրանց ներբջջային գործընթացները։ BIU-ի գիտնականները պարզել են, որ երբ նրանք արթուն են, ԴՆԹ չշտկված թերությունները կուտակվում են վերականգնման դանդաղ ընթացքի պրոցեսում։ Բայց քնի ժամանակ այդ գործընթացների արագությունը կրկնապատկվում է, ինչը բարձրացնում է ԴՆԹ վերականգնման բնական համակարգի արդյունավետությունը։
Գիտնականների կարծիքով՝ հենց այս հանգամանքով կարելի է բացատրել հոգնածությունն ու քնկոտությունը. այդ զգացողություններն առաջ են գալիս, երբ նեյրոնները կուտակում են ԴՆԹ խախտումներ այն ծավալով, որը կարող է վերականգնվել միայն քնի մեջ։
Հետազոտողները նշում են, որ նեյրոնների ԴՆԹ վերականգնման գործընթացը քնի մեջ հաստատման կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ են հետազոտություններ կաթնասունների մասնակցությամբ։ Հնարավոր է, որ այս հայտնագործությունն օգնի բացատրել, թե ինչու բոլոր կենդանի էակները՝ սկսած մեդուզայից եւ վերջացրած մարդով, քնի կարիք ունեն։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում