Հրատարակվել է Շառլ Ազնավուրի վերջին` 9-րդ գիրքը. «Կյանքից կառչած»՝ ուսուցողական ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են պայքարել
Ես 100 տոկոսով հայ եմ, 100 տոկոսով՝ ֆրանսիացի: Ազնավուրի խոսքերն են` հայտնված նրա գրած գրքերից մեկում: Շանսոնյեի տարեդարձի առիթով NewMag հրատարակչական ընկերությունը անակնկալ է մատուցել բոլոր ազնավուրասերներին: Թարգմանվել է Շառլ Ազնավուրի վերջին` 9-րդ գիրքը:
«Կյանքից կառչած»-ում նա անդրադառնում է ոչ միայն իր անցյալին, այլև կենսական նշանակություն ունեցող թեմաներին: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Սա ուսուցողական ձեռնարկ է բոլոր նրանց համար, ովքեր տրված են կյանքին նույնչափ, որքան Ազնավուրն էր:
Գրքի շնորհանդեսը կայացավ «Արարատ» կոնյակի գործարանի թանգարանում` «Թանգարանային գիշեր» նախաձեռնության շրջանակներում: Երեկոյին ներկա էին բոլոր նրանք, ում հուզում է շանսոնյեի ստեղծագործական կյանքը: Շնորհավորական խոսքերով հանդես եկան թարգմանությունն իրականացրած մարդիկ: Ելույթ ունեցավ նաև ֆրանսիացի դիվանագետ Ժոնաթան Լաքոտը: «Մեծ պարտականություն է թարգմանել այն ամենը, ինչ Ազնավուրն է գրել: Նա կմնա մեր երկու երկրների բարեկամության սիմվոլը»,- ասել է նա:
Գրքի թարգմանության հեղինակներն են Ժակլին Մինասյանն ու Արտակ Հերիքյանը: Վերջինիս խոսքով` «Կյանքից կառչած»-ը բացառիկ է նաև նրանով, որ գրքում կան Ազնավուրի հարցազրույցներից հատվածներ։ «Դրանք լրացնում են գիրքը և ինչ-որ իմաստով օգնում են ավելի լավ հասկանալ այն, ինչ ցանկացել է ասել Շառլը այս փոքրիկ ձեռնարկով»,-ասում է Արտակ Հերիքյանը: Գրքի խմբագիրն է Սամվել Գասպարյանը՝ «Շառլ Ազնավուր․ դարի երգիչը» թարգմանության հեղինակը։
Ազնավուրի 9-րդ գրքի հայերեն հրատարակությունը հնարավոր կլինի ձեռք բերել մայիսի 20-ից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան