Եվրոպական հեռարձակողների միությունը չեղյալ չի հայտարարի «Եվրատեսիլ»-ում Լոուրենսի հաղթանակը
Եվրոպական հեռարձակողների միությունը չի չեղարկի Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսի հաղթանակը «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է միության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը։ «Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Գուդմանը պարզաբանել է, որ 2017թ.-ին սոցիալական ցանցերում «Arcade» երգի տեսահոլովակի հրապարակումը, որը կատարել է Լոուրենը, մրցույթում «նրան առավելություն չի տվել»։ Այդ պատճառով երգը թույլատրվել է կատարել մրցույթի ընթացքում։
«Եվրոպական հեռարձակողների միությունը տեղյակ էր, որ Դանքան Լոուրենսի` Նիդելանդների ներկայացուցչի կողմից այս տարի կատարված երգը՝ «Arcade»-ը, 2017թ.-ին հրապարակվել է YouTube-ում։ Եվրոպական հեռարձակողների միությունը ցանկանում է պարզաբանել, որ դա երգի պաշտոնական թողարկում չէր եւ մինչեւ վերջին ժամանակներս այն տեսել է միայն մի քանի հարյուր հանդիսատես, մինչ այդ մասին հայտնի է դարձել մրցույթից առաջ»։
Գուդմանի խոսքով՝ «Եվրատեսիլ»-ի կանոնները, որոնք վերաբերում են երգի կոմերցիոն թողարկմանը, «գոյություն ունեն այն բանի համար, որպեսզի խոչընդոտեն ցանկացած երգի լայն տարածմանը, քանի որ դա կարող է անարդար առավելություն ստեղծել մրցույթի ընթացքում»։ Նա հիշեցրել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ երգերը թողարկվել են, սակայն լայն հանրության սեփականություն չեն դարձել մինչ կանոններով սահմանաված ժամկետները, սակայն «Եվրատեսիլ»-ի ռեֆերենտ խումբը թույլ է տվել, որ դրանք մասնակցեն մրցույթին։
«Հիմնվելով նախորդ որոշումների վրա՝ ռեֆերենտ խումբն այդ կերպ հանգել է այն եզրակացությանը, որ YouTube-ում հրապարակված տեսանյութը Դանքան Լոուրենսին ոչ մի անարդար առավելություն չի տվել «Եվրատեսիլ 2019» մրցույթի ընթացքում, եւ թույլատրվել է երգով մասնակցել մրցույթին»,- եզրափակել է Գուդմանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան