Մադոննան «Եվրատեսիլի» եզրափակչի բոլոր մասնակիցներին հաղթողներ է անվանել
Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Մադոննան ելույթ ունեցավ այս տարի Թել Ավիվում կայացած «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում` եզրափակչի օրը: Երգչուհին Quavo-ի հետ համատեղ կատարեց իր նոր` «Future» երգը, ինչպես նաև 1989 թվականի հայտնի հիթը` Like A Prayer-ը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մադոննան մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցներին հաղթողներ է անվանել:
«Դուք բոլորդ հաղթող եք: Այնքան էլ հեշտ չէ այստեղ լինելը: Նայեք մասնակիցներին, նրանք ներկայացնում են տարբեր երկրներ` աշխարհի տարբեր ծայրերից: Երաժշտությունը միավորում է մարդկանց»,- ասել է երգչուհին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019»-ի հաղթող էր դարձել Հոլանդիայի ներկայացուցիչ Դանկան Լոուրենսը: Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը չէր հաղթահարել երկրորդ կիսաեզրափակչի արգելքը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում