Պանիրը կարող է օգնել նիհարե՞լ
Պանիրը համարվում է յուղոտ եւ կալորիական մթերք, սակայն դրա կանոնավոր օգտագործումը, ինչպես պարզել են Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները, ոչ միայն չի վնասում կազմվածքին, այլեւ հակառակը՝ օգնում է նիհարել:
Նոր հետազոտությունում գիտնականները կենտրոնացել են սպիտակուցային մթերքների ուսումնասիրման վրա, մասնավորապես պանրի: Պանիրներն, ինչպես պարզվել է, բավականին մեծ օգուտ են տալիս, քան նախկինում համարվում էր:
1500 կամավորներով փորձում գիտնականները կարողացել են ապացուցել, որ այդ մթերքը միշտ չէ, որ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը: Ավելին՝ կանոնավոր եւ հաճախակի պանիր օգտագործող մարդիկ ազատվել են ավելորդ քաշից: Հավանաբար, ըստ մասնագետների, պանրում պարունակվող սննդարար նյութերը օգնում են փոխհատուցել հագեցած ճարպերի օգտագործումը:
Սննդակարգում պանիրը հանգեցրել է հետազոտությանը մասնակցող մարդկանց իրանի ծավալի փոքրացմանը, ինչպես նաեւ համահարաբերակցություն է նկատվել պանրի օգտագործման եւ ցածր զարկերարակային ճնշման միջեւ:
Հետագա ուսումնասիրություններն ավելի ճշգրիտ արդյունքներ եւ ավելի հստակ տվյալներ կտան փորձերին մասնակցող կամավորների դիետաների վերաբերյալ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում