Նախորդ տարի ևս նվազել են Հայաստանում օտարերկրյա ներդրումները
«Ժողովուրդը» գրում է. Նախորդ տարի եւս նվազել են Հայաստանում օտարերկրյա ներդրումները: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ եթե 2015թ. ընթացքում իրականացվել էր 69 մլրդ 426.8 մլն դրամի ուղղակի ներդրում, ապա 2016թ. ներդրումների ծավալները նվազել են 6.7 մլրդ դրամով եւ կազմել 62 մլրդ 679.3 մլն դրամ: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ»-ը պարզեց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից՝ նախորդ տարվա ընթացքում մեր հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ՌԴ-ն Հայաստանից դուրս է հանել իր կապիտալը: Ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է 26.2 մլրդ դրամ կամ մոտ 55 մլն դոլար: Ու, ընդհանրապես, Հայաստանից գումարների արտահոսքը գնալով միայն ավելանում է: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ եթե 2015թ. ՀՀ-ից գումարի արտահոսքը եղել է 760 մլն 992 հազար ԱՄՆ դոլար, ապա 2016թ. այն ավելացել է` դառնալով 816 մլն 982 հազար դոլար. ցուցանիշներ, որոնք բավական մռայլ պատկեր են ստեղծում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում