Արքայազն Հարին և Մեգանը հայտնել են, թե որտեղ է ծնվել իրենց առաջնեկը
Արքայազն Հարիի և Մեգանի որդին՝ արքայազն Արչին ծնվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Պորտլենդ մասնավոր ծննդատանը, որը պատկանում է Ամերիկյան հիվանդանոցային կորպորացիային: Այդ տեղեկությունը հաղորդել է Известия-ն՝ հրապարակելով նորածնի ծննդյան վկայականի պատճենը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պորտլենդ հիվանդանոցում ծննդաբերության արժեքը սկսվում է 15.000 ֆունտ ստերլինգից, որոշ ծննդկանների համար հասնում է մինչև 500.000-ի`կախված մնալու օրերից, սենյակի վիճակից և կնոջ պահանջներից:
Նշվում է, որ Մեգան Մարքլը հիվանդանոցում միայն մեկ օր է անցկացրել:
Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգանի առաջնեկը ծնվել է մայիսի 6-ին: Երկու օր անց նրանք առաջին անգամ ցույց են տվել իրենց նորածին որդուն՝ Արչիին: Մայիսի 10-ին հայտնի էր դարձել, որ արքայազնը Արչի է անվանակոչվել Մեգան Մարքլի սիրելի կատվի պատվին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում