Էմին Թորոսյանը մեկ տարով նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Էմին Թորոսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ քիչ առաջ ինքը թատրոնի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին:
«Շնորհավորում եմ և հաջողություն մաղթում: Լիահույս եմ, որ արհեստավարժ և սրտացավ աշխատաքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինի սպասված արդյունքը»,-գրել է նա:
Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից էլ հայտնում են հետեւյալը. «Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը:
«Նշանակումը մեկ տարով է, և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը և հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատոնը լավագույններից մեկը լինի Երևան քաղաքում»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:
Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար՝ նշելով. «Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու ամիսների ընթացքում ինձ հնարավորություն էր ընձեռվել խնդիրներին ծանոթանալու ներսից և որոշակիորեն ուրվագծելու դրանց լուծման ճանապարհը, որով մենք արդեն շարժվում ենք առաջ: Այո, կարծում եմ, որ մեկ տարին լավագույնս դրսևորվելու ժամանակահատված է առաջ գնալու և զարգանալու համար: Վստահ եմ՝ մեր աշխատակազմը կարող է լուծել խնդիրները և իրագործել նոր ծրագրեր»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան