Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել հակամարտության ուժային լուծման քաղաքականությունից

 

Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել հակամարտության ուժային լուծման քաղաքականությունից. հայտարարություն
Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։

Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։

Այս առումով հարկ է նշել, որ հատկապես` միջազգային խաղաղությանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտությունների կարգավորման համար ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսվում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպություններին: Այս մոտեցմամբ էր առաջնորդվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնություններից, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում: Հենց այս պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարամետրեր կամ սկզբունքներ չեն սահմանվել: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարների հայտարարություններում արտահայտված միջազգային հանրության դիրքորոշման համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ իրավասության ներքո, որը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային է հանձնել միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատ:

Բացի այդ, ինչպես և ցանկացած փաստաթուղթ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն կարող դիտարկվել ժամանակի համատեքստից և դրանց ընդունման հանգամանքներից դուրս։ Բոլոր չորս բանաձևերն ընդունվել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը։ Այն փաստը, որ 1994 թ. մայիսի 12-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս Արցախին առնչվող բանաձևեր չի ընդունել, նույնպես հաստատում է, որ այդ կառույցը չի զբաղվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով։

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն իրականացվել հենց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվում էր ժամանակին և լիարժեք կերպով իրականացնել բոլոր բանաձևերի հիմնական պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում։ Առաջին բանաձևի ընդունման պահից մինչև 1994 թ․ մայիսին կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունները կամ հրաժարվել երկարաձգել դրանք։ Խաղաղություն երաշխավորելու և իրեն ռազմական գործողությունների դադարեցման պարտավորություններով կաշկանդելու չկամության ֆոնին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին պաշտոնական Բաքվի հղումները ռազմական առավելության հասնելու նպատակ էին հետապնդում՝ պատերազմը շարունակելու համար։

Բացի այդ, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի նպատակամետ քաղաքականությունը, վստահության ամրապնդման ու լարվածության թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու նրա չկամությունը, հայատյացության խրախուսումը, հրաժարումն Արցախի հետ ուղիղ բանակցություններ վարելուց, բոլոր հնարավոր միջոցներով Արցախը մեկուսացնելու փորձերը, ինչպես նաև մասնագիտացված մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցերին խոչընդոտելը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մեջ տեղ գտած մի շարք պահանջների և կոչերի, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք դժվարացնում են հակամարտության խաղաղ կարգավորումը (բանաձևեր 822, 853), անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և թշնամական գործողությունները՝ կայուն հրադադար հաստատելու նպատակով (բանաձև 822), բանակցություններ վարել կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (բանաձև 853), ապահովել ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անհապաղ հրավիրում՝ հակամարտության բանակցված կարգավորման հասնելու նպատակով (բանաձև 874), տարածաշրջանում վերականգնել տնտեսական և էներգետիկ կապերն ու հաղորդակցության ուղիները (բանաձև 853), ապահովել մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային գործունեության անարգել իրականացում (բանաձևեր 822, 853, 874)։

Ադրբեջանի կողմից այդ բանաձևերի սաբոտաժը և փորձերը՝ դրանք օգտագործել ամբողջովին հակառակ նպատակներին հասնելու և ռազմական գործողությունների շարունակումն արդարացնելու համար, ստեղծեցին մի իրավիճակ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլևս նոր բանաձևեր չընդունեց։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը և Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ․ մայիսի 5-8-ը ստորագրվել էր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից, ճանապարհ են հարթել վերոհիշյալ երեք կողմերի ռազմական ղեկավարների միջև 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար։

Ադրբեջանի փորձերը` որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևերի առանձին դրույթները, որոնք հենց ինքն է խաթարել 26 տարի առաջ, հակասում են բարեխղճության սկզբունքին։ Հղում կատարելով այդ բանաձևերին՝ պաշտոնական Բաքուն իրականում փորձում է հասնել արդյունքի (ռազմական առավելության ապահովում), որը հակասում է բանաձևերի նպատակներին (հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով)։ Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նորմերի ոչ համարժեք մեկնաբանման հերթական ապացույցն է բանակցություններ վարելու համաձայնությունը որպես ադրբեջանական կողմի փոխզիջում ներկայացնելու փորձը։ Միևնույն ժամանակ, վեճերի խաղաղ կարգավորումը՝ ներառյալ բանակցությունների միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրության իրավականորեն պարտադիր պահանջ է և չի կարող սակարկության առարկա լինել:

Բացի այդ, 2008 թ. մարտի 14-ին Ադրբեջանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձևի ընդունում՝ դրանով իսկ հաստատելով, որ Անվտանգության խորհուրդը չի զբաղվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, իսկ նրա կողմից 1993 թ․ ընդունված 4 բանաձևերը չեն կարող կիրառվել որպես կարգավորման սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կանոնադրության հոդված 12-ի կետ 1-ի համաձայն՝ «Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որևէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որևէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով»: Ուշագրավ է, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դեմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի տվյալ բանաձևին։

Անհիմն են նաև Բաքվի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը փորձում է որպես իր դիրքորոշման հաստատում ներկայացնել Մինսկի համաժողովի առաջին նախագահ Մարիո Ռաֆաելլիի վաղ նամակներից մեկը՝ այդուհանդերձ անտեսելով և՛ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկման ընդհանուր համատեքստը, և՛ տվյալ հարցի առնչությամբ ԵԱՀԿ-ում ընդունված հետագա որոշումները։ Հարկ է նշել, որ 1992 թ․ սեպտեմբերի 23-ին՝ վերոհիշյալ նամակն ուղարկելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Մարիո Ռաֆաելլին նոր նամակ է հղել ԵԱՀԽ Գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին։ Նամակում Մինսկի համաժողովի նախագահն ընդգծում է, որ «Իտալիայի նախագահությունն անշեղորեն հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ «ընտրված և այլ ներկայացուցիչներ» բանաձևը թույլ չի տալիս խտրություն դնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական կողմերի միջև»։ Այնուհետև Մարիո Ռաֆաելլին նշում է, որ «նման տարբերակում սահմանող մանդատի դասակարգումն արդարացված կլիներ»։ Նամակում ասվում է․ «Հայկական ծագում ունեցող բնակչությունը, անշուշտ, հիմնական շահագրգիռ կողմն է հանդիսանում ոչ միայն այն պատճառով, որ թվով 4 անգամ գերակշռում է ադրբեջանական ծագում ունեցող բնակչությանը, այլև, քանի որ նա իրականացնում է տարածքի դե ֆակտո վերահսկում, ինչպես նաև հանդիսանում է ստատուս քվոյի փոփոխման մեջ շահագրգռված կողմ։ Այսպիսով, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար նա (Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ Արցախի ԱԳՆ) հանդիսանում է ադրբեջանական կառավարության հիմնական զրուցակիցը»։

Հակամարտության հետագա ընթացքը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Արցախը դրա հիմնական կողմերից մեկն է։ Այդ մասին են վկայում նաև Արցախի և Ադրբեջանի միջև անցկացված մի շարք ուղիղ բանակցությունները, ներառյալ՝ բարձրագույն մակարդակով հանդիպումը, ինչպես նաև 1993 թ․ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի և դրա երկարաձգման մասին։ 1993 թ․ Արցախի կարգավիճակը որպես հակամարտության լիարժեք կողմ ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ինչն այնուհետև իր արտացոլումն է գտել ինչպես ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևում, որին Ադրբեջանը հղում է անում, այնպես էլ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ․ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։

Ինչպես մենք բազմիցս նշել ենք, համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են հանդիսանում կրակի դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի պայմանավորվածությունները հաստատած կողմերը։

Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ հիշեցնել, որ 1994 թ․ մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ 1994 թ․ հուլիսի 26-27-ը Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

1994 թ․ օգոստոսի 29-ին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում հրապարակայնորեն հաստատել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը պահպանելու իրենց պարտավորությունները։

1994 թ․ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Մոսկվայում ողջունում են այս օրերին Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում արված հատուկ հայտարարությունները, որոնցում գոհունակություն է հայտնվում առ այն, որ հակամարտության բոլոր կողմերը պահպանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ից ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից հրադադարի մասին հրամանների վերահաստատումը, հնարավոր խախտումների մեջ մեղավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարելը, հրադադարի ռեժիմը պահպանելու ընդգծված վճռականությունը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրի կնքումը, մեծացնում են վստահությունն այն բանի հանդեպ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացը կարելի է անշրջելի դարձնել»։

1994 թ․ նոյեմբերի 12-ին՝ հրադադարի ռեժիմը պահպանելուց 6 ամիս անց, Մինսկի խմբի գործող նախագահ Անդրես Բյուրները հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «գոհունակությամբ ողջունել եմ այսօր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կողմից հրապարակված հուսադրող հայտարարությունները, որոնցում նրանք կրկին վերահաստատում են հրադադարը պահպանելու իրենց աներկբա պարտավորությունները՝ ընդհուպ մինչև ավելի լայն քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։ Անհրաժեշտ է նաև նշել, որ հայտարարության տեքստը կողմերին էին առաջարկել Անդրես Բյուրները և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

1995 թ․ փետրվարի 3-ին Մինսկի խմբի համանախագահությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ղեկավարությանը։ Բոլոր երեք կողմերի համաձայնությունը ստանալուց հետո միջնորդներն Ադրբեջանին, Հայաստանին և Արցախին ծանուցում են ուղարկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, ինչպես նաև ուղիղ անհետաձգելի կապ հաստատելու համար նշել են Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում գործող կառավարական միջքաղաքային կապի հեռախոսահամարները։

Բոլոր այդ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, որ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հրադադարի մասին համաձայնագիրը հաստատած կողմերին վերաբերող ձևակերպումը ենթադրում է Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այդ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի կողմից, ով 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։

Հենց այդ եռակողմ ձևաչափով են բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում շարունակվել մինչև 1997 թ․ ապրիլը, երբ, փաստորեն, խափանվել են Ադրբեջանի կողմից, որը փորձում էր որպես կարգավորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովին իր կողմից ներկայացված ոչ փոխզիջումային առաջարկները։

Ուշագրավ է, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսեցին կայանալ բարձրագույն մակարդակով երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ-ն երկկողմ զրույցը չէր դիտարկում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին փոխարինող։ Մասնավորապես, 1999 թ․ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից պետությունները, իրենց սատարումը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությանը և կոչ անելով շարունակել այն, միաժամանակ հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն։

Մեկնաբանությունում նշված փաստաթղթերը կցվում են։

PDF icon 1993_07_28_agreement.pdf
PDF icon 1993_08_17_abiyev_guliyev.pdf
PDF icon 1993_09_03_aliyev_letter.pdf

PDF icon 1994-07-26-27_ceasefire_confirmation_agreement.pdf

PDF icon 1994-11-12_mg_statement.pdf

PDF icon 1995_02_03_proposals_on_strengthening_the_ceasefire.pdf

PDF icon 1995_02_06_confirmation.pdf