Ուրախ եմ, որ «Ձայնը. երեխաներ» նախագծի շուրջ ստեղծված իրավիճակում պարզություն մտավ. Մելաձե
Ռուսաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ 6» հեռուստանախագծի մարզիչներից մեկը` Վալերի Մելաձեն, մեկնաբանել է Առաջին ալիքի որոշումը` մրցույթի քվեարկության արդյունքների չեղարկման վերաբերյալ: Տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ուրախ եմ, որ «Ձայնը. երեխաներ» նախագծի շուրջ ստեղծված իրավիճակում պարզություն մտավ: Կարևոր է եթերում պահպանել այս նախագիծը և չկորցնել հեռուստադիտողի վստահությունը: Պետք է շարունակել օգնել տաղանդավոր երեխաներին: Ինձ համար դա կարևոր է ցանկացած քվեարկություններից ու հաղթանակներից:
Ճանաչում եմ բազմաթիվ արտիստների, որոնք երբեք որևէ մրցույթում չեն հաղթել, սակայն առանց հեռուստատեսության աջակցության երբեք հայտնի չէին դառնա»,- ասել է Մելաձեն, ով, ավելի վաղ, կարծիք էր հայտնել մրցույթի արդյունքները վերանայելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները: Նման որոշումն ընդունվել է կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների առնչությամբ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են և բոթեր են օգտագործվել:
Հավելենք, որ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով քվեարկության արդյունքում նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում