Չինական լուսնագնացը Լուսնի հակառակ կողմից տեղեկություններ է հաղորդել
Չինական «Յութու-2» լուսնագնացը նոր տեղեկություններ է հաղորդել Երկրի բնական արբանյակից: Այն Լուսնի հակառակ կողմում հայտնաբերել է երկու տեսակի ապարներ: Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնական Չունլայ Լին և նրա գործընկերները նոր հայտնագործությունները ներկայացրել են Nature ամսագրում:
Մասնագետների կարծիքով՝ Լուսնի վրա խառնարանների կազմավորման պատճառը երկնաքարերն են, որոնք ճեղքել են Լուսնի մակերեսը և Լուսնի խորը հատվածներում գտնվող ապարները դուրս մղել դեպի մակերևույթ: Լուսնագնացը հայտնաբերել է պիրոքսեններ և օլիվիններ՝ երկաթի բարձր պարունակությամբ հանքանյութեր: Նաև նշվում է, որ Լուսնի մակերևույթը հիմնականում բաղկացած է պլագիոկլազից:
Ըստ գիտնականների՝ նոր տվյալների ուսումնասիրությունը լույս կսփռի Երկրի և Լուսնի կազմավորման պատմության վրա:
Հետազոտության հեղինակները չեն բացառում, որ կարող են մեկ այլ առաքելություն ուղարկել Լուսին, որն ապարները կբերի Երկիր, որպեսզի դրանք ուսումնասիրվեն լաբորատորիաներում:
Հիշեցնենք, որ չինական «Չայնե-4» միջմոլորակային կայանը և «Յութու-2» լուսնագնացը հունվարի սկզբից ուսումնասիրում են Լուսնի հակառակ կողմը:
Ստորև ներկայացնում ենք Լուսնի վրա «Չայնե-4»-ի վայրէջքի տեսանյութը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում