Թրամփը շտապում է ամերիկացիներին վերադարձնել Լուսին
ԱՄՆ նախագահի վարչակազմը խնդրել է Կոնգրեսին հաջորդ տարի 1,6 միլիարդ դոլարով մեծացնել NASA-ի ծախսերը՝ որպես ամերիկացիներին 2024թ․ Լուսին վերադարձնելու նպատակի շուտափույթ իրագործման համար «առաջնային մուծում»՝ հայտնում է Reuters-ը։
Ֆինանսավորման մեծացման հայտը, որ Դոնալդ Թրամփը հրապարակել է Twitter-ում, ներկայացվել է երկու ամիս անց այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր 1972 թվականից հետո առաջին անգամ տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու մասին։
Ֆինանսավորման մեծացումը NASA-ի ծախսերի ընդհանուր մակարդակը 2020թ․ ֆինանսական տարում կբարձրացնի մինչեւ 22,6 մլրդ դոլարի։ NASA-ի կողմից ներկայացված զեկույցի համաձայն, այդ գումարի հիմնական մասը նախատեսված է մարդուն Լուսնի վրա իջեցնելու հետազոտությունների եւ համակարգի մշակման համար։
Նոր հավակնոտ նպատակը, որը հավանաբար կարժենա տասնյակ միլիարդավոր դոլարներ, հայտնվել է այն ժամանակ, երբ NASA-ն մասնավոր գործընկերների օգնությամբ 2011թ․ Space shuttle ծրագրի ավարտից հետո պայքարում է ամերիկյան տարածքից տիեզերական թռիչքների վերականգնման համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում