19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիր.(լուսանկարներ)
«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը: Մրցույթին մասնակցում էին Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից ու արտերկրից ժամանած 20 հայուհիներ:
Աղջիկները ժյուրիի եւ հանդիսատեսի առջեւ ներկայացան 3 տարբեր կերպարներով՝ ազգային տարազ, լողազգեստներ եւ երեկոյան զգեստներ: Իսկ ժյուրիի կազմում, ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնիներ էին՝ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ոճաբան Աննա Սանտոպադրեն, Հայաստանում Լյուքսենբուրգի Մեծ Դքսության Պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, Սանտկտ Պետերբուրգի կառավարության խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան, «Հայուհի» ամսագրի հիմնադիր Լադա Գոլովյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը, Taraz.am-ի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Հակոբյանը, Հրանտ Թոխատյանը, կինոպրոդյուսեր Գեորգի Շաբանովը, Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը, Atex նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը եւ ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան:
Միջոցառման հանդիսավարներն էին գեղեցկուհի-մոդել Լուսինե Թովմասյանն ու դերասան Ավո Խալաթյանը:
Մասնակիցներին ողջունելու էին եկել նաեւ երգիչներ Էրիկը, Իվետա Մուկուչյանն ու Արփին, որոնք իրենց կատարումներով ներկայացան երեկոյի ընթացքում:
Մասնակից 20 գեղեցկուհիներից ժյուրիի անդամները սկզբում ընտրեցին լավագույն 10-ին, այնուհետեւ՝ 5-ին: Լավագույն հնգյակում տեղ գտան Կամիլա Մարգարյանը, Էմանուելա Գրիգորյանը, Լիզա Գասյանը, Քրիստինա Շահզադեյանը եւ Հայկուհի Մաթեւոսյանը, որն էլ դարձավ մրցույթի հաղթող:
Հայկուհին տիտղոսից բացի արժանացավ միջոցառման գլխավոր հովանավորի՝ All.me նորարարական թվային հարթակի կողմից մրցանակի, որը համարժեք է 1000 ԱՄՆ դոլարին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից