Տևական տիեզերական թռիչքները հանգեցնում են ուղեղի փորոքների մեծացման
Տիեզերքում երկար ժամանակ մնալը հանգեցնում է մարդու գլխուղեղի փորոքների ծավալների մեծացման: Այս եզրակացությունն է բովանդակում այն հետազոտությունը, որը կատարել են մի խումբ գիտնականներ Ռուսաստանից, Բելգիայից եւ Գերմանիայից: Նրանց հետազոտությունների արդյունքները մայիսի 6-ին հրապարակվել են ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի բանբերում (Proceedings of the National Academy of Sciences)։
Նրանք վերլուծել են այն տվյալները, որոնք ստացվել են ռուսաստանցի 11 տիեզերագնացների հետազոտության արդյունքում: Տեղեկատվությունը, որով աշխատել են գիտնականները, հավաքվել է 2014 թվականի փետրվարից մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության մեթոդով մինչեւ Միջազգային տիեզերակայան թռիչքները, այնտեղից վերադառնալուց հետո շատ չանցած եւ Երկրի վրա յոթ ամիս մնալուց հետո:
Փորձագետների վկայությամբ՝ իրենք Միջազգային տիեզերակայանից վերադարձած տիեզերագնացների մոտ հայտնաբերել են գլխուղեղի կողմնային եւ երրորդային փորոքների ծավալների մեծացում՝ յոթ ամիս անց կրկնական մագնիսառեզոնանսային շերտագրություն կատարելիս՝ «նորմալացման միտումով»:
Թե ինչ հետեւանքների կարող են հանգեցնել հայտնաբերված ֆիզիոլոգիական փոփոխությունները, հետազոտության մեջ չի ասված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում