Ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան
ԵՏՄ կարգավորումների շրջանակում մաքսատուրքերի բարձարցումը հետաձգելը բարդ հարց է, որովհետեւ պայմանավորվածությունները կայացվել են եւ տուրքը պետք է բարձրանա: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 2020 թվականի հունվարի 1-ից կտրուկ բարձրանալու են մի շարք ապրանքների, այդ թվում երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը:
«Գլոբալ առումով նաեւ պետք է պատասխանենք հարցին՝ մենք մեր երկիրը պատկերացնում ենք հին մեքենաների գերեղմանո՞ց, թե՞ պատկերացնում ենք մի երկիր, որտեղից պետք է դուրս գալ էլեկտրամոբիլներ, էլեկտրաավտոբուսներ: Պետք է առաջ գնանք: Տուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն:
Այսօր ավտոմեքենա ներկրողներն այնքան մեքենա են ներկրում, որ 7-8 տարի պետք է, որ դրանք վաճառվեն: Մեքենա է, որ ներկրվում է»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե որքան բյուջեն կտուժի մաքսատուրքերի բարձրացումից, քանի որ կնվազի ավտոմեքենաների ներկրումը, վարչապետը պատասխանեց. «Բյուջեն դրանից չի տուժի, մեր բյուջեի հետ ամեն ինչ նորմալ է, տեսանք, որ մեծ, ամբիցիոզ ծրագրեր ունենք»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից