Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից։

















































