«Իմ երեխաներն իմ կյանքն են». Քիմ Քարդաշյանը պատրաստվում է 4-րդ երեխայի լույս աշխարհ գալուն
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մի քանի ուշագրավ ընտանեկան լուսանկար է հրապարակել իր, ամուսնու և երեք երեխաների մասնակցությամբ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դրանք արվել են Քլոե Քարդաշյանի դստեր մեկամյակի խնջույքի ժամանակ:
Հայտնի է, որ շուտով Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը ևս մեկ անգամ կվերահաստատեն իրենց կարգավիճակը որպես բազմազավակ ծնողներ. փոխնակ մայրը լույս աշխարհ է բերելու նրանց չորրորդ երեխային:
Իսկ մինչ այդ 38-ամյա Քարդաշյանն իր երկրպագուներին առաջարկում է հիանալ իրենց ընտանեկան ներդաշնակությամբ:
Լուսանկարներում երևում է, որ Քարդաշյանի 5-ամյա դուստրը քրոջ ծննդյան խնջույքին մոր բարձրակրունկներով է ներկայացել: Բացի այդ, նա և կրտսեր քույրը՝ Չիկագոն, միանման դիզայներական լուծումներով հագուստ են կրել:
Դրան նախորդած ինստագրամյան հրապարակման մեջ Քարդաշյանը գրել էր, որ «իր երեխաներն իր կյանքն են», և հրապարակել էր փոքրիկ Չիկագոյի և որդու՝ Սենթի համատեղ լուսանկարը:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում