Իտալացի դերասան Պաոլո Քեշիշօղլու. «Հայերին, սովորաբար, տանջված ազգ են համարում»
Հարցին, թե ի՞նչ կարդալ հայ գրականությունից, կատակերգու Պաոլո Քեշիշօղլուն խորհուրդ է տալիս իր հայրենակից իտալացիներին Սարոյանի պատմվածքները, գրում է «Discover Armenia» իտալական կայքը։
Քեշիշօղլուն, որը Իտալիայում հայտնի է Luca e Paolo զույգի ելույթներով, նկարահանվել է մի շարք հեռուստահաղորդումներում, այդ թվում՝ Italia 1 ալիքով։
Նրա հորական պապ Գալուստը 1922 թվականին Ակխիսարից՝ ներկայիս Թուրքիայի Մանիսա նահանգում։ Նա փրկվել է ընտանիքով՝ հոր, մոր, փոքրիկ քրոջ եւ տատիկի հետ միասին։ Իտալական նավով հասնում են Հունանստան, սակայն, ճակատագրի դառը հեգնանքովմ այդտեղ մահանում է քույրը՝ ընկնելով սանդուղքից։1923 թվականին ընտանիքը հասնում է Իտալիա՝ Տրիեստ։
«Հայկական արմատներիս մասին միշտ էլ գիտեի։ Պապս խոսում եւ գում էր հայերեն, պարծենում էր, որ ինքը հայ է։ Ցավոք, շատ քիչ էր պատմում իր հողի ու ապրած կյանքի մասին։ Կուզենայի ավելին իմանալ նրա մանկության մասին՝ նախքան ամեն ինչի սկսվելը»։
Շատերի համար հայերը անծանոթ ազգ են, որ տառապել են։ Խոսելով հայերի մասին, մտածում են առաջինը Ցեղասպանության մասին։ Հնարավոր է, մեզ հաճելի է խղճալ ընկածին, քան նայել մարդուն, որը ամեն կերպ փորձում է բարձրանալ։ Հայերը միշտ ջանասիրաբար աշխատել են, միշտ առաջ են նայում, սակայն բոլորը նախընտրում են նրանց նայել հին ակնոցների միջով», – ասում է Պաոլոն։
Ծնունդով ջենովացի, նա կիսում է միլիոնավոր իտալացիների սերը դեպի հեծանվային սպորտը։ Արդեն որերորդ տարին՝ մտածում է Հայաստանը հեծանիվով անցնելու մասին։
«Վերջին տարիներին հաճախ եմ այցելում համայնքի միջոցառումները՝ նվիրված կարեւոր տարելիցներին ու իրադարձություններին։ Ուրախ եմ արդեն իսկ միայն բանաստեղծություններ կարդալ կամ պատմություններ հայոց գրականությունից», – ասում է դերասանը։
Այնուհետեւ, հոդվածագիր Նադյա Պասկալը շարունակում է. «Պաոլո Քեշիշօղլուի պապի պատմությունը, կարծես, վերցված է Անտոնիա Արսլանի «Զմյուռնիայի ճանապարհ» գրքից։ Պաոլոյի պապի ընտանիքը՝ Անտոնիայի պապի ընտանիքի պես, 1922 թվականին բնակվում էր բազմազգ Զմյուռնիայում, որտեղ հազարավոր հայեր ապաստանել էին սպանություններից ու տարհանումներից հետո։ 1922 թվականի սեպտեմբերին թուրքական բանակը կրակին տվեց Զմյուռնիան։ Սա Օսմանյան կայսրությունից հայերի եւ այլ քրիստոնյաներին արմատախիլ անելու երիտթուրքերի վերջին քայլն էր։
Ավելի քան մեկ դար է անցել, սակայն դեռ որքա՛ն պատմություններ պետք է պատմենք հայերի մասին, որոնք փրկվեցին Ցեղասպանությունից եւ նոր կյանք սկսեցին Իտալիայում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում