Եվրամիությունը խայտառակ եղավ
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի խոսնակի հայտարարությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Ս.թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ:
Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը:
Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:
Սա է Եվրամիության դեմքը: Հենց սա է պատճառներից մեկը, որ Եվրոպան մեծ քայլերով գնում է դեպի կործանման, հենց սա է պատճառը, որ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից, որ ֆրանսիացիներն ու գերմանացիներն են ցանկանում դուրս գալ այս կառույցից:
Top-News.am

















































