Ամբերդին անհրաժեշտ է կողքից միջավայր, որպեսզի կառույցը լավ նայվի. Մշակույթի փոխնախարար
ՀՀ մշակույթի նախարարության միջամտությամբ «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում ժամանակավորապես դադարեցվել են իրականացվող շինարարական աշխատանքները: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, խոսելով՝ Ամբերդ ամրոցի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքների մասին: Փոխնախարարն հայտնեց, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը Մշակույթի նախարարության պահպանման գոտուց դուրս է:
«1988 թվականին դեռ խորհրդային տարիներին կազմված նախագծով այդ հատվածը մտել է պահպանման գոտու մեջ։ 2013 թվականին, թե ինչ պատճառներով, հայտնի չէ, առաջարկվել է այդ տարածքը հանել պահպանման գոտուց: Ուստի Մշակույթի նախարարության լիազորությունները կրճատվել են։ Բայց քանի որ նաեւ տեսանյութերում տարածվում էր, որ կա հնագիտական շերտերի միջամտություն, ուստի Մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղավ այդ տարածքի ուսումնասիրությանը: Մշակույթի նախարարությանը հնագետի ուսումնասիրությունից հետո կհայտնի դիրքորոշումը՝ արդյոք հնարավոր է շարունակել շինարարությունը, թե՝ ոչ»,- ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 26-ին մշակույթի նախարարության աշխատակիցները հնագետ Հարություն Վանյանի հետ այցելել են Ամբերդ:
«Ես մասնագիտությամբ հնագետ չեմ, բայց պարտադիր չէ լինել հնագետ, որ հասկանաս՝ այդտեղ ակնհայտ հնագիտական շերտերի առկայություն կա: Գտանք խեղեցեղենի տարբեր կտորներ, մարդկային ոսկորներ և այլն: Այսինքն՝ կա անհրաժեշտություն, որ հնագետը ուսումնասիրություն անցկացնի և տա եզրակացություն»,- ասաց նա:
Նա պատմեց, որ կառուցապատողի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ժամանակավորապես դադարեցնել կառուցապատման աշխատանքները, մինչև հնագետը չտա եզրակացություն: Կառուցապատողը Սիրակ Մանուկյանն է, որը մինչև 2018 թվականը եղել է Ամբերդ թանգարանի ղեկավար: Նա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի որդին է:
«Այդ տարածքում եղել են բնակավայրեր, հարևանությամբ մենք հայտնաբերեցինք դամբարան: Այս հնագիտական շերտերը պահպանելու, տեսողական ընկալման համար Ամբերդին անհրաժեշտ է կողքից միջավայր, որպեսզի կառույցը լավ նայվի: Սակայն պահպանական համար այդ գոտում իրականացվող կառուցողական աշխատանքները պետք է քննարկված լիներ Մշակույթի նախարարության հետ: Եթե 2013 թվականին չհանվեր այս մասը պահպանման գոտուց՝ կհամաձայնվեցվեր մեզ հետ, մենք կունենայինք չթույլատրելու լիազորությունները: Հիմա միակ կետը, որի հիման վրա կարող ենք դադարեցնել շինարարությունը, դա հնագիտական շերտերի առկայությունն է»,– ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` իրենք մի ամբողջական փաթեթով դիմել են Դատախազություն` պարզելու, թե ինչու է «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանական գոտին փոխվել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան