«Ֆեյսբուքը» կթարմացնի դիզայնը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նոր դիզայնի արդյունքում կհրաժարվի կապույտ գույնով ձևավորումից և այսուհետ հանդես կգա ավելի բաց գույների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
Մասնավորապես, կայքի վերին հատվածում գտնվող կապույտ գույնը կվերանա: Ցուկերբերգը հայտնել է, որ այսուհետ ավելի մեծ շեշտ է դրվելու ֆեյսբուքյան խմբերի և «սթորիների» վրա («սթորիները» կայքում ներբեռնվող լուսանկարներն են, որոնք հասանելի են լինում հրապարակումից հետո միայն 24 ժամվա ընթացքում):
Ընկերությունը մտադիր է նաև նոր ֆունկցիաներ ավելացնել, որոնք թույլ կտան ավելի հեշտ գտնել ընդհանուր հետաքրքրություն ունեցող ընկերներ:
«Ֆեյսբուք»-ն օրական ունի 1.56 մլրդ ակտիվ օգտատեր: Նշենք, որ ընկերությանն են պատկանում նաև Messenger, WhatsApp և Instagram հավելվածները:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում