Ճապոնիայում կայացել է նոր կայսեր երդմնակալության արարողությունը (լուսանկարներ)
Ճապոնիայում կայացել է նոր կայսեր՝ Նարուհիտոյի երդմնակալության արարողությունը, որի ժամանակ նոր կայսրն առաջին անգամ միապետի պաշտոնում դիմել է ժողովրդին՝ երդվելով խստորեն հետևել երկրի սահմանադրությանը և իրականացնել իր պարտականությունները՝ որպես ազգի միասնության խորհրդանիշ, գրում է Washington Post-ը:
Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը 270 մարդ է ներկա գտնվել, այդ թվում՝ նոր կայսրուհի Մասակոն, կայսերական ընտանիքի անդամները, Ճապոնիայի վարչապետը, կառավարության անդամները, խորհրդարանի երկու պալատի ղեկավարները, Գերագույն դատարանի դատավորները, տեղի իշխանությունների և հասարակայնության ներկայացուցիչները:
Այնուհետև ելույթ է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը շնորհավորել է միապետին գահակալման առթիվ:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի՝ այժմ նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն ինքնակամ հրաժարվել էր գահից՝ այն փոխանցելով որդուն: Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ դարաշրջանը, որը սկսվել էր 1989թ.-ին, և մեկնարկել է նոր՝ Ռեյվա դարաշրջանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից