Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահն իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքի հետ կապված բոլոր խնդիրները։
Ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, երկու լիդերները քննարկել են նաեւ Սիրիական հակամարտության կարգավորման խնդիրը, խոսել ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում գործակցելու անհրաժեշտության մասին։


















































Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը
Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը նաև С-400-ի գնումով
Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է
Պենտագոնը չի քննարկում Ս-400-ի կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը