«Քաղաքացի դիտորդ». «Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտութունը»
Ապրիլի 3–ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ամփոփել է դիտորդական առաքելությունը։
Նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը նշել է, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բողոքարկման գործըթացի մասին իրենք հընթացս հայտարարություններ և տեղեկատվություն կհրապարակեն «Քաղաքացի դիտորդ» կայքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում։
–Ներկայումս ընտրությունների օրվան հետևում են տարածքային ընտրական հանձնաժողովները, կլինի վարչական ընթացակարգերով բողոքարկումներին ընթացք տալու գործընթացը, ինչից հետո բողոքարկումները գնալու են ԿԸՀ, այնուհետև՝ Սահմանդրական դատարան։ Հետևաբար, ընտրությունները ավարտված չեն։ Ավարտվել է ընտրությունների օրը, սակայն ընտրական գործընթացները շարունակվում են,–ասել է Լ. Հակոբյանը։
Նա խնդրել է բոլորին, հատկապես միջազգային հանրությանը, չշտապել շնորհավորել որևէ կուսակցության և սպասել արդյունքներին, ինչպես նաև ուշի–ուշով հետևել վարչական ընթացակարգերին և բողոքարկման գործընթացին։
Նախաձեռնության մեկ այլ անդամ Լևոն Բարսեղյանն էլ հայտարարել է, որ վերոհիշյալ խնդիրների արդյունքում, չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու էր հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, իրենք արձանագրում են, որ դա տեղի չի ունեցել։
–«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտութունը,–հավելել է նա։
7or.am

















































