Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Արարատցեմենտ»-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել

Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Հայկ Գևորգյանը, հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե իբր Գագիկ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով:

Նախ Հայկ Գևորգյանին և նրա նման նույն սկզբունքով որոշումներն ընթերցողներին և մեկնաբանողներին խորհուրդ ենք տալիս այդ որոշումները կարդալ այնպես, ինչպես գրված է, այլ ոչ թե մեկնաբանել սեփական հայեցողությամբ:

Հայկ Գևորգյանի կողմից անընդհատ մատնանշվող 12.09.2002 թվականի N 1465-Ա որոշումն ունի 9 կետ (որոշումը կցված է): Որոշման առաջին կետով ներկայացված է անվանական արժեքի և մասնավորեցման վերաբերյալ ձևակերպումը:

Երկրորդ կետը սահմանում է բաժնետոմսերի արժեքը՝ 200 հազ. ԱՄՆ դոլար և վճարման ժամկետը՝ 3 օր:

Երրորդ կետը՝ ա և բ ենթակետերի համաձայն՝

ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները

բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի նկատմամբ ունեցած 9,7 մլն ԱՄՆ դոլարի ապրանքային մատակարարման պարտքից, 6,866 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային վճարման չափով՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք:

գ) գնորդին արգելում է, մինչև վերը նշված երրորդ կետի և սույն կետի բ ենթակետի կատարումը, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքի գրանցում կատարել:

Որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը պաշտոնական առումով վերաբերում են «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքին, հողատարածքների վարձակալության, ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումներին և այլ սահմանափակումներին:

Ընթերցելով որոշման 7-րդ կետը իր բոլոր ենթակետերով և 8-րդ կետը՝ հասկանալի է դառնում, որ «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնորդ «Ռոբերտո» բելգիական ընկերությունը (Բելգիան օֆշորային գոտի չի հանդիսանում) 3 օրվա ընթացքում ուղղակի վճարման միջոցով վճարում է 6,866 մլն ԱՄՆ դոլար, որով Հայաստանի Հանրապետությանն ազատում է ներքոհիշյալ պարտքերից, մասնավորապես՝

Հայաստանի Հանրապետության առանձին սպառողների համար օրենքով և Կառավարության որոշմամբ՝ 50% սակագնով 01.07.1999 – 31.12.2001 թվականներին մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788,977 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը:
Հայաստանի Հանրապետության հանրապետական ենթակայության պետական բյուջետային հիմնարկների կողմից սպառված էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջրահեռացման գծով առաջացած 6,077,023 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը:
Արդյունքում` տարրական թվաբանության դեպքում էլ պարզ է դառնում, որ «Ռոբերտո» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարել է 7,066,000 ԱՄՆ դոլար:

Կարծում ենք, որ այսքանն էլ բավարար է, որպեսզի Հայկ Գևորգյանն իր տարածած հերյուրանքների համար առնվազն ներողություն խնդրի:

Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե իբր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են:

Իրականությունը հետևյալն է. «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը որոշում է կայացրել հրաժարվել որևէ ներդրումային ծրագրից, ինչի մասին բազմիցս հայտարարել է հենց ընկերության բաժնետեր Թոմաս Շմիդհայնին:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ տեղեկացնենք, որ 24.12.2002 թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից ձեռք է բերվել 25% բաժնետոմսերը և 25.12.2002 թ.-ին հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Միևնույն ժամանակ, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությունը ևս հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմանը:

03.04.2006թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից «Ռոբերտո» ընկերությունից ձեռք է բերվել 75% բաժնետոմսերը, որը նաև արտացոլված է պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի գույքի և եկամուտների մասին 2006թ.-ի հայտարարագրում (5-րդ էջի II.5. պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ աղյուսակի 10-րդ հորիզոնականում), որը հրապարակային է և հասանելի յուրաքանչյուրի համար:

25.12.2002թ.-ի դրությամբ գործարանն ունեցել է պարտքեր՝ ընդհանուր 1 միլիարդ 400 միլիոն դրամի չափով, որի փակելու դեպքում հնարավոր կլիներ միայն շահագործել գործարանը: Վերը նշված պարտքերը մարվել են արդեն պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով:

25.12.2002թ.-ից մինչ օրս գործարանում 6 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել, որն արտացոլված է ընկերության հաշվեկշիռներում:

Վերը նշված գումարում հաշվարկված չէ 2003թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին և պրոֆեսիոնալ մասնագետներին խորհրդատվության նպատակով Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելուն ուղղված նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց դրա շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում մեր արտադրած ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, և բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին:

Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արժեքի նվազեցմանը, որը ոմանք կապում են մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության հետ, տեղեկացնում ենք, որ դեռևս 2018թ.-ի մարտի 30-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործման մասին լիցենզիայի պայմանագիր, որը պետական գրանցում է ստացել 23.04.2018թ.-ին Ն 2070 (կցվում է):

Հենց վերը նշված գյուտի կիրառմամբ է պայմանավորված 2018թ.-ի երկրորդ կիսամյակից սկսած ցեմենտի ինքնարժեքի նվազումը, որն էլ արտացոլվել է իրացման արժեքի իջեցմամբ:

Ինչ վերաբերում է Վրաստան արտահանվող ցեմենտի արժեքին և քանակին, տեղեկացնում ենք, որ 2017թ.-ին իրացվել է 265,707 տոննա ցեմենտ, որից 265,040 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 666 տոննան արտահանվել է Վրաստան (ընդհանուր իրացման 0,25%, միջին արժեքը կազմել է 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ:

2018 թ.-ին իրացվել է 392,504 տոննա, որից 389,713 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2791 տոննան արտահանվել է Վրաստան (իրացման 0,7%-ը, գինը՝ 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ:

Վրաստան արտահանման նպատակը եղել է մեր ներկայության ապահովման ցանկությունը` թույլ չտալու համար վրացական ցեմենտի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Տեղեկացնենք նաև, որ 2009թ.-ից Վրաստանի ցեմենտի գործարանները աշխատում են իրենց իսկ տեղական ածուխով և ադրբեջանական գազով:

Դեռևս 2003թ.-ին, երբ ցեմենտը Հայաստանի Հանրապետությունում վաճառում էինք 21,000 դրամով, Վրաստան արտահանումը սկսեցինք 25 ԱՄՆ դոլար արժեքով՝ ներառյալ ճանապարհածախսը, որը միանշանակ վնասաբեր էր, սակայն նպատակն այն էր, որ Վրաստանում փորձեին մեր արտադրանքը:

Շուրջ 12,000 տոննա ցեմենտ իրացնելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում ցեմենտի արժեքը հետզհետե բարձրացնելով, Վրաստանում ցեմենտի արժեքը դարձավ 100 ԱՄՆ դոլար և ամսական իրացվում էր 15-20 հազար տոննա ցեմենտ:

2009թ.-ից արդեն, երբ Վրաստանում բացվեցին ածուխի հանքերը և մատակարարվեց ադրբեջանական գազը, ինչպես նաև ադրբեջանական Վրաստանին սահմանամերձ Ղազախ քաղաքում բացվեց ցեմենտի գործարան՝ մեր գործարանի հզորությամբ և տեխնոլոգիայով, մենք դուրս մնացինք վրացական շուկայից, միայն ապահովելով մեր արտադրանքի սիմվոլիկ ներկայությունը:

Ինչ վերաբերում է վճարված հարկերին, ինչպես ոմանք անհիմն հայտարարություններ են տարածում, թե 2018թ.-ին վճարված հարկերը համեմատելի չեն 2017թ.-ին վճարված հարկերի հետ, տեղեկացնում ենք, որ 2018թ.-ին ավելի քան 125,000 տոննա ավելի է իրացվել՝ համեմատած 2017թ.-ի հետ, որի միայն ԱԱՀ-ն կազմում է 1,041,875,000 (125,000×8335):

Ի դեպ` 2018 թվականին տեղի է ունեցել <<Արարատցեմենտ>> գործարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, որի արդյունքում եկամտահարկը և դրոշմանշային վճարները ավելացել են ավելի քան 83 միլիոն դրամի չափով: Արտադրական ծավալների ավելացմամբ էլ պայմանավորված` բնօգտագործման վճարն էլ ավելացել է շուրջ 31 միլիոն դրամի չափով:

2003 թվականից առ այսօր, «Արարատցեմենտ» ընկերությունը երբեք չի մասնակցել պետական տենդերների և պետական ձեռնարկություններին ցեմենտ գրեթե չի մատակարարել: Այն երբևէ չի հանդիսացել Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարար:

Բոլոր ժամանակներում պետական տենդերները և Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարարումը կատարվել է «Միկա ցեմենտ» ընկերության կողմից:

Ի տարբերություն «Միկա ցեմենտ»-ի՝ «Արարատցեմենտ» ընկերությունը երբևէ հարկային որևէ արտոնությունից չի օգտվել և չի ազատվել որևէ հարկային պարտավորությունից, ինչպես թյուրիմացաբար հայտարարել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Միայն «Միկա ցեմենտ» ընկերության սնանկությունից հետո և վերակենդանացման փորձեր անելու ընթացքում է, որ «Արարատցեմենտ»-ի իրացման ծավալները սկսեցին աճել:

ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը և ոմանք, տարակուսանք են հայտնում, թե ինչպես է, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում աճել է 4,5%-ով, իսկ ցեմենտի իրացումն ավելի շատ: Մենք ևս կիսում ենք այդ տարակուսանքը և խորհուրդ ենք տալիս պարզել, թե շինարարական կազմակերպությունների կողմից օգտագործված ցեմենտն ու ՞մ արտադրանքն է եղել և ո ՞ վ է իրականում ինչ որ բան թաքցրել: «Արարատցեմենտ» գործարանը մշտապես աշխատել է բաց և թափանցիկ, և ցանկության դեպքում շահագրգռված յուրաքանչյուր ոք կարող է հավաստիանալ դրանում»: