Եկեք վերացնենք ընտրությունները
Իշխանությունները հրապարակում են թիվ, որից չգիտես ուրախանաս, թե սարսափի մեջ ընկնես: Մասնավորապես, պնդում են, թե իբր ընտրություններին մասնակցել է մոտ 1.6 մլն մարդ:
Եթե մի պահ ընդունենք, որ այս թիվը համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ Հայաստանում մշտական բնակությունը մոտ է 2 մլն 700 հազարի: Բայց եթե դա իրոք այդպես է, ապա ստացվում է, որ որքան մեծանում է արտագաղթը, այնքան աճում է Հայաստանի բնակչությունը:
Մյուս կողմից, դժվար է հավատալ, որ 2 մլն 700 հազար մշտական բնակչություն ունեցող երկրում այսքան ցածր է հացի եւ շաքարավազի սպառումը, իսկ գազի սպառումն էլ ոչ թե աճում է, այլ նվազում:
Ստացվում է, որ Հայաստանում, դժվար թե, մշտական բնակչության թիվը 2.7 միլիոն է: Եթե վերցնենք հացի վաճառքի թվերը, եթե ուսումնասիրենք ծնելիության եւ մահացության թիվը, ապա ստացվում է, որ լավագույն դեպքում հայաստանի բնակչության թիվը երկու միլիոն է, իսկ այդ դեպքում, ընտրողների թիվը հազիվ 1.6 մլն է:
Հիմա ԿԸՀ-ն մեզ համոզում է, թե բոլոր ընտրողները մասնակցել են ընտրություններին: Այսպես նույնիսկ Հյուսիսային Կորեայում կամ Թուրքմենստանում չի լինում: Բնականաբար, Հայաստանում եւս չէր կարող լինել:
Մեզ կրկին թյուրիմացության մեջ են գցում: Իրականում, Հայաստանում ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցել է ոչ թե 1.6 մլն, այլ մոտ 950 հազար ընտրող, եւ սա, լավագույն դեպքում:
Սա է իրականությունը, որը հիմա շատ քչերին է հետաքրքրում, բայց հենց այդ քչերն էլ մի օր փրկելու են երկիրը կործանումից: Իսկ մինչ այդ, առաջարկում ենք վերացնել ընտրությունները: Այդպես ավելի ազնիվ կլինի:
Վարդան Մխիթարյան


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից