Գյումրիում ընտրությունները մեկնարկել են խախտումներով (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է progressgyumry.am-ը՝ Գյումրիում ընտրությունները մեկնարկել են խախտումներով: Գյումրու թիվ 31/32 ընտրատեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը ցուցումներ է տալիս: Վերջինս կանգնած է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի սեղանի կողքին եւ աջ ու ձախ ցուցումներ է տալիս ընտրության եկած քաղաքացիներին: Նրա օրինակին է հետեւում նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության վստահված անձը: Վերջինս հենց ընտրատեղամասում մարդկային կուտակումներ էր առաջացրել: Մինչ ընտրողները կմոտենային հանձնաժողովականներին այս երկու կուսակցության վստահված անձիք իրենց համապատասխան ցուցումներն են տալիս:
Մեր դիտարկումից հետո, 31/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն անտեղյակորեն ասաց.«Ինչու՞ նրանք իրավունք չունեն մարդկանց բան ասելու: Մեզ նման մարդիկ են էլի»,-ասաց նախագահը:
Նշենք, որ 31/32 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 30 դպրոցում, որն Գյումրիում հայտնի է ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանի տարածք: Նրա բնակարանը այդ դպրոցից մի քանի քայլ է հեռու:
Տեսանյութ` Նարեկ Կիրակոսյանի

















































