Գյումրիում խոչընդոտել են armtimes.com-ի լրագրողի աշխատանքը. տեսանյութ
Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում խոչընդոտվել է armtimes.com-ի լրագրողի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է armtimes.com-ի Գյումրիի թղթակիցը, վերջինիս թույլ չեն տվել մտնել 32/31 ընտրատարածք, որը տեղակայված է երկաթգծի Գյումրու վարչական շենքում:
Մեր թղթակիցը մոտ մեկ ժամ թակել է ընտրատեղամասի փակ դուռը եւ պարբերաբար դեպքի մասին տեղեկացրել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ու 32 ընտրատարածքի նախագահ Մարզպետունի Մարգարյանին: Լրագրողն ընտրատեղամաս մտել է երկարատեւ պայքարից հետո, քանի որ ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը, չտիրապետելով Ընտրական օրենսգրքին, պատճառաբանել է, որ 20:00-ից հետո մուտքը ընտրատեղամաս արգելվում է:
Մանրամասները՝ տեսանյութում:

















































