Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. Արսեն Թորոսյան
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Փոխպատվաստումը կատարվել է երեկ, «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ամբողջությամբ անվճար: «Արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000$ շրջանակներում», - գրել է Թորոսյանը։
«Լյարդի մի բիլթն աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը», - նշել է նախարարը՝ շարունակելով՝ հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։
«Առողջապահության նախարարությունը կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումն այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։ Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին»։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ այսօր այցելել է լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին։ «Խոսեցինք բժշկական անձնակազմի հետ։ Պացիենտի վիճակը կայուն է։ Արագ ապաքինում եմ ցանկանում երկուսին էլ», - գրել է Թորոսյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում