Շրջադարձ մարտի 1-ի գործում
Օրերս Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Սիվիլնեթի» լրագրողի հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսածը համարո՞ւմ է իրավական գործընթաց, ասել է է․ «Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»։
Սկսվող դատավարությունից առաջ նման հայտարարությունը ուղիղ մեսիջ է ՀՔԾ-ին, դատախազությանը եւ դատավորին՝ ինձ վրա հույս չդնեք, ես ձեզ քաղաքական տանիք չեմ լինելու։
Շատ մեծ է հավանականությունը, որ բաց դատավարության ընթացքում առաջանալու են այնպիսի ծավալի հարցեր, որ իրավապահները հին ավանդույթի համաձայն փորձեն ապավինել երկրի քաղաքական ղեկավարությանը։ Խոսքն այն որակի հարցերի մասին է, որտեղ երեւալու է նրանց տապալումները, միակողմանիությունը, գործի շատ դրվագների արհեստականությունը։
Հասկանալի է, որ Փաշինյանը որեւէ պարագայում չի վերցնի իր վրա այլոց պատասխանատվությունը, եւ հենց դրա մասին էլ հրապարակային նշեց։ Արդյո՞ք, սա հասկացան ՀՔԾ-ն, դատախազությունը եւ դատարանը։
Այլ բան է, հետհեղափոխական ֆոնին «սենսացիոն բացահատումների» մասին հայտարարություններ անելը, եւ լրիվ այլ բան՝ հանդարտ պայմաններում բաց դատավարությունը։
Ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարությունը սառը ցնցուղի նման էր իրավապահների համար եւ պետք է, որ զսպի նրանց այլեւս անհիմն էնտուզիազմը։ Ըստ էության, գործի տապալման դեպքում արդեն մեղավորներների շրջանակը նշվել է։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից