Գյումրիում կրքերը թեժ են (Տեսանյութ)
Գյումրիում ընտրությունները մեկնարկել են խախտումներով: Գյումրու թիվ 31/32 ընտրատեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը ցուցումներ է տալիս: Վերջինս կանգնած է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի սեղանի կողքին եւ աջ ու ձախ ցուցումներ է տալիս ընտրության եկած քաղաքացիներին: Նրա օրինակին է հետեւում նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության վստահված անձը: Վերջինս հենց ընտրատեղամասում մարդկային կուտակումներ էր առաջացրել: Մինչ ընտրողները կմոտենային հանձնաժողովականներին, այս երկու կուսակցության վստահված անձիք իրենց համապատասխան ցուցումներն են տալիս:
Մեր դիտարկումից հետո, 31/32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն անտեղյակորեն ասաց.«Ինչու՞ նրանք իրավունք չունեն մարդկանց բան ասելու: Մեզ նման մարդիկ են էլի»,-ասաց նախագահը:
Նշենք, որ 31/32 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 30 դպրոցում, որը Գյումրիում հայտնի է որպես ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանի տարածք: Նրա բնակարանը այդ դպրոցից մի քանի քայլ է հեռու: Դավիթ Գասպարյան, Գյումրի

















































