Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Մի քանի դիտարկում Հայոց ցեղասպանության պատճառների մասին

Հայ ազատագրական «լեգենդի» առաջին դրսևորումները վերագրվում են դեռ 4-րդ դարում գործող Ներսես Մեծ կաթողիկոսին, որն, իբր, մահվան մահճում գուշակել էր ոչ միայն հայկական պետականության կործանումը, այլև Հայաստանում օտար ամենադաժան տիրապետությունների հաստատումը և հայերի` աշխարհով մեկ ցրվելը: Տեսիլի համաձայն` Հայաստանը կարող էր ազատագրվել միայն երկար տարիներ անց: Սակայն սեփական ուժերով, առանց արտաքին քրիստոնյա հզոր պետության օգնության դա հնարավոր չէր:

Հայ ազատագրական շարժման ողջ պատմության առանցքը կազմում էր հենց այս գիծը: Իսկ իշխանական տոհմերի վերացումից հետո այս առանցքն ավելացավ մեկ այլ գործոնով ևս՝ հայերի պետական մտածողության շեշտակի թուլացմամբ: Հայերն ապրում էին «Փոքր Մհերի» սինդրոմով՝ սպասելով, թե երբ պետք է եկեղեցին «տեր» գտնի քրիստոնյա աշխարհում՝ հայ ժողովրդին ազատագրելու համար:

Եթե մինչև 17-րդ դարը հայ ժողովրդին «տեր» էր ման գալիս եկեղեցին՝ իր բազմաթիվ գաղտնի խորհրդաժողովներով, ապա 17-րդ դարից սկսած՝ այդ առաքելությունն իրենց վրա վերցրեցին առանձին «լուսավորչական» գործիչներ:

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը և դրա արդյունքները վավերացրած Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղան հայ քաղաքական մտքի զարգացման գործում: Հայաստանն ու հայերը դարձան միջազգային քաղաքականության և միջազգային իրավունքի օբյեկտ: Թվում էր, թե սկսում է իրականանալ հայ ժողովրդի երազանքը:

Սակայն հայ պահպանողական շատ շրջանակներ համարում էին, որ «հայկական հարցի» միջազգայնացումով սկսվեց ոչ թե հայ ժողովրդի ազատագրումը, այլ ... հայ ժողովրդի ողբերգությունը, որն էլ, ըստ նրանց, ավարտվեց ցեղասպանությամբ և Արևմտյան Հայաստանի կորստով: Ըստ պահպանողականների՝ «դրսից տղա բերելու» հայեցակարգը ազգակործան դարձավ մեր ժողովրդի համար, որից հետո էլ սկսվեցին զանգվածային կոտորածները 19-րդ դարի վերջում, հետո այդ կոտորածները դարձան խաղի կանոն, և արդյունքում 1915-20թթ. հայկական տարրը Արևմտյան Հայաստանում ամբողջովին վերացավ: Ըստ պահպանողականների՝ «դրսից տղա բերելը» պետք է փոխարինվեր թուրքերի հետ հաշտ ու խաղաղ ապրելու՝ արևմտահայերի վիճակը աստիճանաբար բարելավելու ակնկալիքով:

Եվ այսպես, փորձենք վերլուծել հայ պահպանողականների և հայ հեղափոխականների փաստարկները:

Հայ պահպանողականների հիմնավորումները

ԱՌԱՋԻՆ. Մինչ հայկական հարցի միջազգայնացումը հայերն Օսմանյան կայսրությունում ապրում էին համեմատաբար հանգիստ կյանքով: Իսկ սկսած 1878 թվականից, երբ հայերը դարձան միջազգային իրավունքի օբյեկտ, թուրքերը կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը հայերի նկատմամբ: Օրինակ՝ 1878-1909թթ. Արևմտյան Հայաստանից տեղահանվել է մոտ 300 000 հայ, այդքան էլ կոտորվել է, և նրանց տեղը Բալկաններից 850 000 գաղթական մահմեդական բնակչություն է տեղավորվել Հայաստանում:

ԵՐԿՐՈՐԴ. 19-րդ դարի վերջում հեղափոխական շարժումը Արևմտյան Հայաստանում ոչինչ չտվեց, փոխարենը՝ դրդեց օսմանյան իշխանություններին ուժեղացնել հալածանքները հայ բնակչության նկատմամբ:

ԵՐՐՈՐԴ. Հայ քաղաքական գործիչների «տղա բերելու» քաղաքականության, պրոռուսական և պրոարևմտյան կողմնորոշումների պատճառով հայերն Օսմանյան կայսրությունում սկսեցին ընկալվել որպես թշնամական, հակապետական տարր, և մեծ մասամբ դրանով էին պայմանավորված հայկական կոտորածներն ու ցեղասպանությունը:

ՉՈՐՐՈՐԴ. Արևելյան Հայաստանի օրինակը ցույց տվեց, որ ռուսները, նվաճելով Արևելյան Հայաստանը պարսիկներից, մտադրություն չունեին ստեղծել հայկական պետություն: Դեռ ավելին՝ նրանք նույնիսկ ինքնավարություն չտվեցին հայերին, իսկ հետո վերացրին նույնիսկ «Հայկական մարզ» անվանումը՝ վերափոխելով այն «Երևանյան մարզի»: Իսկ ռուսաֆիկացման քաղաքականությունն Արևելյան Հայաստանում ոչնչով չէր տարբերվում Արևմտյան Հայաստանում թուրքերի օսմանացման քաղաքականությունից: Ռուսական միջավայրում հայերն ավելի ուժեղ էին ասիմիլացվում, քան թուրքական միջավայրում:

Հայ հեղափոխականների հակափաստարկները

ԱՌԱՋԻՆ. 1830-1860-ական թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունն ապրում էր իր թանզիմաթյան շրջանը, և թուրքերը զբաղված էին գլխավորապես բուլղարական հիմնահարցի լուծմամբ, և սուլթանական կառավարությունը խուսափում էր արևելյան շրջաններում նոր խնդիր ստեղծելուց: Ահա դրանով էր պայմանավորված թուրքերի հանդուրժողական վերաբերմունքը հայերի նկատմամբ:

ԵՐԿՐՈՐԴ. Հայկական հարցի միջազգայնացումը որևէ կապ չուներ հայերի հետ: Դրա դեմ պայքարել նույնն էր, թե պայքարել տարվա եղանակների դեմ: Դեռ ավելին՝ Հայկական հարցը թուրքերի, ռուսների ու եվրոպացիների ստեղծած հակամարտության դաշտն էր, որտեղ ամեն մեկը հետապնդում էր իր շահը, և իզուր չէր, որ Խրիմյան Հայրիկը Բեռլինից վերադառնալուց հետո սկսեց խոսել «երկաթե շերեփի» մասին: Այսպիսով, հայկական հարցը միջազգայնացրել էին ոչ թե հայերը, այլ ռուսներն ու եվրոպացիները` իրենց շահերը հետապնդելու համար:

ԵՐՐՈՐԴ. Հայ հեղափոխական շարժումն Արևմտյան Հայաստանում սկսեց ի պատասխան Օսմանյան իշխանությունների ճնշումների: Արդեն 1878թ. մեծ վեզիր Քյամիլ փաշան նշում էր. «Եթե Եվրոպայում մեր ծոցում օձ սնեցինք, պետք չէ, որ նույնն անենք մեր ասիական Տաճկաստանում (Արևմտյան Հայաստանում), մենք պետք է խելոք լինենք և բնաջնջենք հայերին...»:

ՉՈՐՐՈՐԴ. Բալկանյան ժողովուրդների ապստամբություններից և ռուս-թուրքական պատերազմի արդյունքներից հետո թուրքերը վտարվեցին Եվրոպայից և փորձեցին պահպանել կայսրության մնացած մասը սկզբում օսմանիզմի, իսկ հետո՝ պանթուրքիստական գաղափարախոսությունների միջոցով: Եվ այս բոլոր ծրագրերում ոչ մի պարագայում հայերը չէին տեղավորվում:

ՀԻՆԳԵՐՈՐԴ. Երիտթուրքական հեղափոխությունը 20-րդ դարի առաջին ֆաշիստական շարժումն էր, իսկ երիտթուրքական պետությունը Եվրոպայում ստեղծված առաջին ֆաշիստական պետությունն էր, որտեղ կիրառվեցին ֆաշիստական զինանոցի բոլոր միջոցները: Հետո թուրք ֆաշիստների էքսպերիմենտը տարածվեց Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում և այլ երկրներում: Եվ այս պայմաններում խոսել թուրքերի հետ խաղաղ ապրելու հնարավորությունը կորցնելու մասին նշանակում է ունենալ խոր գավառական պատկերացումներ և չհասկանալ երիտթուրքական ռեժիմի իրական բովանդակությունը:

ՎԵՑԵՐՈՐԴ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին թեև չբերեց հայկական պետության ստեղծում կամ ինքնավարություն, այնուամենայնիվ, դրական դեր կատարեց հայերի համար, քանզի ռուսական կայսրությունում չկար ֆիզիկական գոյատևման պահպանման խնդիր: Բացի այդ, ռուսներն իրենց զարգացումով ավելի առաջ էին անցել թե՛ պարսիկներից, թե՛ թուրքերից:

Եզրակացության մի քանի դրույթներ

Անշուշտ, թե՛ պահպանողական և թե՛ հեղափոխական տեսակետներն իրավունք ունեն գոյատևելու: Սակայն կան հարցեր, որոնք արժանի են ավելի լուրջ ուսումնասիրման:

ԱՌԱՋԻՆ. 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում ապրող հույներն ու ասորիները չդարձան միջազգային իրավունքի օբյեկտ, չստեղծեցին հայդուկական շարժումներ և հեղափոխական կուսակցություններ: Դեռ ավելին՝ նրանց քաղաքական ազգային վերնախավերը պահպանողական դիրքորոշում որդեգրեցին Օսմանյան իշխանությունների հանդեպ, սակայն, միևնույն է, նրանք էլ տեղահանվեցին և կոտորվեցին՝ կորցնելով իրենց փոքր հայրենիքը և մինչ օրս էլ (հատկապես քրդերը) խնդիրներ ունեն Թուրքիայում:

ԵՐԿՐՈՐԴ. 19-րդ դարի վերջում Աբդուլ Համիդի կողմից կազմակերպված հայկական կոտորածների ծավալներն այդքան մեծ չէին լինի, եթե արևմտահայության մեջ դարերի ընթացքում արմատավորված չլինեին պահպանողական հնազանդության ավանդույթները: Այստեղ հայությունը կորուստներ կրեց մի քանի՝ իրար շաղկապված պատճառներով: Նախ՝ եթե Արևմտյան Հայաստանում պահպանված լինեին մեր իշխանական տոհմի ներկայացուցիչները, ինչպես որ մասամբ պահպանվել էին Արևելյան Հայաստանում և բալկանյան ժողովուրդների մոտ, ապա Արևմտյան Հայաստանում հայ ազատագրական պայքարը կառաջնորդեին իշխանական տոհմերը, այլ ոչ թե հեղափոխական խմբավորումները: Իսկ դրանց տարբերությունը շատ մեծ էր:

Եթե Արևմտյան Հայաստանում իշխանական տոհմերի ներկայացուցիչները պահպանված լինեին, ապա ժողովրդի մտածողությունը չէր լինի կղերական-պահպանողական: Բացի այդ, հայկական իշխանական տոհմերի առաջնորդությունն ազգային-ազատագրական պայքարում լեգիտիմ կընկալվեր թե՛ Եվրոպայի, թե՛ թագավորական Ռուսաստանի կողմից: Մինչդեռ 19-րդ դարի վերջում հեղափոխականների առաջնորդումն ազատագրական պայքարում Արևմտյան Հայաստանում լեգիտիմ բնույթ չէր կրում ոչ միայն օսմանցիների, այլ նաև Ցարական Ռուսաստանի, Եվրոպայի մեծ մասի համար:

Հայ հեղափոխականները նպատակ ունեին ոչ միայն ազատագրել Արևմտյան Հայաստանը, այլ նաև հաստատել հանրապետական կարգեր: Իսկ հանրապետական կարգերի մահացու թշնամիներն էին ոչ միայն օսմանցիները, այլ նաև Ռուսաստանի այն ժամանակվա իշխանությունները, Եվրոպայի մեծ մասը:

Բովանդակ Եվրոպայում կարելի է ասել, որ միայն անգլիացիներն էին, որ հետևողական պաշտպանում էին 19-րդ դարավերջում տեղի ունեցող հայկական ազատագրական պայքարն Արևմտյան Հայաստանում: Իսկ հայկական ազատագրական պայքարն Արևմտյան Հայաստանում ստիպված էին գլխավորել հայ հեղափոխականները` իշխանական տոհմերի բացակայությամբ։

Այսպիսով

1. 19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում հայ հեղափոխականների կողմից գլխավորած պայքարը իրական աջակցություն չուներ ոչ Ռուսաստանից, ոչ էլ Եվրոպայի մեծ մասից: Վերջիններս թշնամաբար տրամադրված լինելով հայ հեղափոխականների նկատմամբ՝ միաժամանակ փորձում էին օգուտներ քաղել այդ պայքարից:

2. Հայ հեղափոխականների արժեհամակարգը խորթ էր արևմտահայության մեծամասնությանը երկու պատճառով: Նախ՝ հայերը, Արևմտյան Հայաստանում մի քանի դար ապրելով պետականության բացակայության պայմաններում, ձեռք էին բերել հնազանդ ապրելու ավանդույթը, և պայքարի գաղափարը, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, այդպես էլ խորթ մնաց հայ գյուղացուն: Երկրորդ պատճառն այն էր, որ աշխարհից կտրված հայ գյուղացին կորցրել էր իր մեջ հայ թագավորների, իշխանների միապետական արժեքները, էլ ուր մնաց, թե հայ գյուղացին հասկանար հայ հեղափոխականների հանրապետական կարգերի հաստատման արժեքները։ Արժեքներ, որոնք նույնիսկ գերիշխող չէին ոչ Ռուսաստանում, ոչ էլ Եվրոպայի մեծ մասում:

19-րդ դարի վերջում հայ մտավորականները` Միքայել Նալբանդյանը, Ռաֆայել Պատկանյանը, Միսակ Մեծարենցը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Րաֆֆին և մեր ժողովրդի շատ ու շատ այլ արժանի գործիչներ նպատակ էին դրել փոխել հայերի կղերապահպանողական մտածողությունը, հայ մարդու մեջ արթնացնել մարդկային արժանապատվություն, հայրենիքի հանդեպ սեր, որոնք հնազանդ հային կդարձնեին պայքարող հայ: Սակայն այս տիտանական գործը հնարավոր չէր իրականացնել կարճ ժամանակահատվածում: Փաստացի, օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով հայերն, ըստ էության, 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում մնացել էին մեն–մենակ ֆաշիստական մեքենայի առաջ, և, ցավոք, 15 թվականը ծրագրված էր անկախ մեր կամքից:

Երվանդ Բոզոյան