Արթնացավ 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո
Գերմանիայում 27 տարի կոմայի մեջ գտնվող կինն արթնացավ այն բանից հետո, երբ լսեց որդու ձայնը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ԱՄԷ բնակչուհի Մունիրա Աբդուլան ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել ՃՏՊ-ից հետո հեռավոր 1991-ին, երբ նրա մեքենային Ալ Այնում հարվածել էր դպրոցական ավտոբուսը։ Մեքենայում էր նաեւ նրա որդին՝ Օմար Վեբերը, որին մայրը փրկեց՝ իրենով ծածկելով։ Տղան թեթեւ վնասվածքներ էր ստացել։
Կնոջը տեղի հիվանդանոց տեղափոխեցին, հետո տարան Լոնդոն, որպեսզի ախտորոշում կայացնեն։ Բժիշկները նշում էին, որ կինը նվազագույն գիտակցություն է պահպանել, վիճակ, որը նման է կոմայի, որի դեպքում պահպանվում է ցավի հանդեպ ընկալունակությունը։ Ավելի ուշ նրան վերադարձրին ԱՄԷ, որտեղ երկար տարիներ կերակրում էին խողովակով եւ ֆիզիոթերապիա անցկացնում։
2017-ին Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բեն Զաիդը իմացավ Աբդուլա ընտանիքի հետ կատարվածի մասին եւ վճարեց կնոջ բուժումը Գերմանիայում։ Մեկ տարի անց Մունիրան սկսեց որոշ ձայներ արձակել, իսկ մի քանի օր հետո արթնացավ եւ արտաբերեց որդու անունը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լսեց որդու ձայնը, որը վիճում էր ինչ-որ մեկի հետ հիվանդասենյակում։
Հիմա կինը վերադարձել է Աբու Դաբի ընտանիքի հետ եւ շարունակում է վերականգնվել։ Նրան անհրաժեշտ է ֆիզիոթերապիա մկանների աթրոֆիայի բուժման համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում