Amazon-ում հիմա կարելի է վճարել կրիպտոարժույթով
Amazon-ում կրիպտոարժույթով հիմա կարելի է վճարում կատարել Moon սթարտապի օգնությամբ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CoinDesk-ին։ Այն ստեղծողները մտածել են այլընտրանքային միջոց ինտերնետում ապրանքների դիմաց վճարելու համար։ Նրանք առաջարկում են բրաուզերների ընդլայնում, որի օգնությամբ կարելի կլինի ձեռք բերել ապրանքներ Bitcoin-ով, Litecoin-ով եւ Ethereum-ով։
Վճարումը կարելի է իրականացնել ոչ միայն Lightning Network ցանցի միջոցով, այլ նաեւ Coinbase բորսայում աքաունթի օգնությամբ։ Moon ընկերության գլխավոր տնօրեն Քեն Կրյուգերն ասել է, որ մինչեւ 2020 թվականը LN աջակցությունը գրեթե կգործի էլեկտրոնային առեւտրի ցանկացած կայքում, անկախ այն բանից՝ ընդունո՞ւմ է արդյոք այդ պլատֆորմը կրիպտոարժույթ ուղղակիորեն, թե ոչ։ Մշակողներն աշխատում են Visa եւ Mastercard վճարային ցանցերի հետ, որոնք պատրաստ են նվազեցնել միջնորդավճարները նման տրանզակցիաների համար։
Փետրվարի սկզբին Հոնկոնգի Binance բորսայի գլխավոր տնօրեն Չանպեն Չժաոն ասել էր, որ խոշորագույն օնլայն-ռիթեյլերը կգործարկի նոր կրիպտոարժույթ։ Նրա խոսքով՝ ինտերնետ-ընկերությունները թվային փողերի կարիք ունեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը