Գիտնականները Գրենլանդիայում սառույցների հալքի տեմպերի աճ են գրանցել
Գրենլանդիայում 1980-ականներից մինչ այժմ սառույցների հալման տեմպերը 6 անգամ ավելացել են: Այս եզրահանգմանն է եկել դանիացի, նիդեռլանդցի, ամերիկացի և ֆրանսիացի գիտնականներից բաղկացած խումբը, որի իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պարբերականում:
Մասնագետները վերլուծել են Գրենլանդիայում 1972-2018թթ. սառույցների զանգվածի կրճատման մասշտաբը: Նրանց հաշվարկով՝ 46 տարվա ընթացքում Դանիային պատկանող կղզու սառույցների հալքը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի 13,7 մմ-ով բարձրացմանը, ընդ որում՝ այդ ցուցանիշի կեսը գրանցվել է ուսումնասիրված ժամանակահատվածի վերջին 7 տարիների ընթացքում:
Ուսումնասիրության հեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ 1972-80թթ. Գրենլանդիան զրկվել է տարեկան 47, 1980-1990թթ.՝ 51, 1990-2000թթ.՝ 41, 2000-2010թթ՝ 187, իսկ 2010-2018թթ.՝ 286 գիգատոննա սառույցից:
Սառցագետները կարծում են, որ մոտ ապագայում այդ միտումները, հավանաբար, ավելի տագնապալի կդառնան, ինչն իր հերթին կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի ավելի արագ բարձրացմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում