Չարչարանքով օրը երկու կամ երեք հազար դրամ ստացողին աչքալուսանք տվեք՝ վեկտորը ճիշտ է ընտրված
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, որն իր աշխատանքով է տունը պահում եւ վաստակում օրը երկու կամ երեք, լավագույն դեպքում հինգ կամ տասը հազար դրամ, աշխատելով հիմնականում ութ ժամից ավելի, մեծամասամբ առանց հանգստյան օրերի, աշխատելով նաեւ տոնական օրերին, կարող է ուրախ լինել՝ մեր զարգացման վեկտորը ճիշտ է ընտրված:
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե մենք ճիշտ քայլերով գնում ենք առաջ վեկտորի առումով: Դե հիմա թող տնտեսագետները, կառավարության անդամենրը ժողովրդին համոզեն, որ իրենք արդեն կարող են ուրախ լինել, քանի որ վեկտորը ճիշտ է ընտրված:
Ի դեպ, Փաշինյանը քաջատեղյակ է, որ այսօր շատերը չեն հավատում իրենց ընտրած մոդելին. «Ես գիտեմ, որ մեր տնտեսագետների մի ստված մասը մեր ընտրած մոդելին չի հավատում, բայց ես խնդիր չունեմ, որովհետեւ ես գիտեմ, որ 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիների 99 տոկոսը չէր հավատում, որ հեղափոխություն է լինելու»,- ասել է նա:
Սկսենք նրանից, որ նույնիսկ լավագույն տնտեսագետները պատկերացում անգամ չունեն, թե ինչ մոդել է ընտրված, ավելացնենք, որ շարքային ՀՀ քաղաքացու կյանքը, կենսամակարդակը մեկ տարում ոչ միայն չի փոխվել, այլ հետընթաց է ապրել: Ոչ առաքիչը, ոչ տաքսիստը, ոչ շինարարը, ոչ բանկում, աշխատողը, ոչ բժիշկն ու ուսուցիչը, ոչ տնտեսագետը եւ ճարտարապետը չեն սկսել ավելի լավ ապրել:
Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա ոչ թե հեղափոխություն, այլ սովորական իշխանափոխություն է եղել: Վերադառնալով տնտեսությաքնը, ապա եթե տնտեսագետների, լավագույն տնտեսագետների ճնշող մեծամասնությունը պնդում է, որ երկիրը սխալ ճանապարհով է գնում, ապա պնդել, թե վեկտորը ճիշտ է ընտրված, առնվազն ճիշտ է, եւ առավել եւս ճիշտ չէ տնտեսական ապագա առաջընթացը կապել հեղափոխության հավատալ-չհավատալու հետ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը