Անկախ դիտորդ Հայկոն Երեւանի երկու ընտրական տեղամասում խախտումներ է արձանագրել (լուսանկարներ)
Անկախ դիտորդ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), ով գտնվում է Երեւանի 9/47 ընտրատեղամասում, խախտումների մասին է հայտարարել: Նա նկատել է, որ տարածքում, որտեղ քվեարկություն է տեղի ունենում տեսախցիկ է առկա, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի տեղադրել: Պարզվել է, որ դա այն շինության տեսախցիկն է, որտեղ տեղի է ունենում քվեարկությունը: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Բացի այդ, խցիկի հետեւում, որտեղ քվեարկությունն է տեղի ունենում, ապակե պատ կա, ինչը ցանկացածին հնարավորություն է տալիս, թե ինչպես եւ ում օգտին է քվարկում ընտրողը:
Հայկ Մարության պահանջել է արձանագրել խախտումը:
Իր հերթին, հանձնաժողովի նախագահ Արա Իլիչյանը հայտարարել է, որ համաձայն չէ Մարությանի կարծիքի հետ, սակայն համաձայնել է չեզոքացնել արձանագրված խախտւմները:
Մարությանը նաեւ հայտնել է, որ 9/47 եւ 9/48 ընտրատեղամասերում չեն աշխատում ԿԸՀ-ի տեղադրած տեսախցիկները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































