Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հանրայնությունը սոցցանցերից եւ սմարթֆոններից առաջ եւ հետո

Քաղաքական գիտությունների դոկտոր, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Քաղաքական իմաստների տրանսֆորմացիան ժամանակակից ԶԼՄ համակարգում» թեմայով դասախոսում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Ներկայացնում ենք հատվածներ երկու դասախոսություններից:

Հանրայնությունը մինչ սոցցանցերը եւ սմարթֆոնները

Պատկերացրեք, որ այժմ 2019 թվականը չէ, այլ 2006-ն է: Դեռեւս չկան սոցիալական ցանցեր, չեն ստեղծվել հեռախոսներ, որոնք ունեն տեսախցիկներ, եւ մենք որպես հասանելի իր՝ օգտագործում ենք հեռուստացույց, թերթ, եւ դրանց միջոցով առարկայացնում ենք նորությունների ֆենոմենը: Պրոֆեսիոնալի համար անմիջապես ծագում են բոլոր այդ «ֆրեյմերը»՝ սառը պատերազմ, գերտերություններ, դիմակայություն, սպառազինության մրցավազք եւ այլն:

Մենք առարկայացրել ենք աշխարհը այն կարեւորագույն իրադարձությունների միջոցով, որոնք տեղի են ունեցել աշխարհում: Որոշ վերապահումով կարող եմ ասել, որ մեզ, ըստ էության, անկարեւոր ոչինչ ցույց չեն տվել: Այն, ինչ մեզ ցույց են տվել, իրականում կարեւոր էր: Ինչո՞ւ: Տարբեր պատճառներով:

Նախ նորություններ հեռարձակելու եւ նորություններ հավաքելու ժամանակը խիստ սահմանափակ էր: Այսինքն՝ մեծ անձնակազմը հավաքում էր լուրերն ամբողջ աշխարհից: Դուք հավանաբար տեսել եք՝ ինչպես են հին ֆիլմերում մեքենագրի, հեռագրի, հեռախոսի միջոցով հաղորդում ինչ-որ բան: Այսինքն՝ տեղեկության հավաքումն ինքնին պահանջում էր բավականին մեծ ժամանակ: Տեղեկություն փոխանցելու ուղիները շատ քիչ էին: Բացի այդ, ուշադրություն դարձրեք՝ տեղեկություն ստանալու պահը անպայման պետք է համընկներ տեղեկություն ստանալու տարածքի հետ: Այսինքն՝ հարկավոր էր լինել ոչ միայն ճիշտ պահին, այլեւ լինել ճիշտ պահին ճիշտ տեղում՝ հեռուստացույցի առաջ կամ ռադիոընդինիչի ռադիուսի մեջ կամ հասցնել թերթ գնել:

2006 թվականն անցել է, հանրային տարածությունը վերացել է, մարդը, որ ունի սոցիալական էջ, դարձել է ամեն ինչ. մարդ, որ ունակ է, կարող է եւ իրավունք ունի հեռարձակել ամեն բան հրապարակային դաշտում, ի հայտ են եկել մեծ թվով հանրային տարածություններ, որոնց մեկն էլ Instagram-ն է: Քաղաքական գործիչները սկսել են օգտվել այդ հանրային տարածություններից, քանի որ տեղի է ունեցել հանրային ավանդական տարածության եւ հանրային նոր տարածության միացում, այսինքն՝ կոնվերգենցիա, իսկ այնուհետեւ՝ դրանց միաձուլում:

Հանրայնություն, հրապարակայնություն, «մայդանություն»

Լեզուներից մեկը բավականին ուղիղ կերպով հուշում է հանրային տարածության՝ հրապարակի իմաստը: Խոսքն իմ մայրենի լեզվի մասին է, որտեղ «опубликовать» հնչում է «հրապարակել», այսինքն՝ «դարձնել հրապարակային»: Հանրայնությունը հնչում է որպես «հրապարակայնություն», կոպիտ ասած՝ «մայդանություն»: Դա եւս մեկ անգամ հաստատում է, որ ինչ-որ բանի հանրահռչակումը, որն առնչվում է հանրային կյանքին՝ կարևոր իրադարձություններին, իշխանությունների հրահանգներին, պարտադիր կերպով առնչվում է հանրային տարածություններին, իսկ այդպիսիք հրապարակներն են, ամեն դեպքում այն ժամանակ, երբ գոյություն չունեին ԶԼՄ-ները, որոնք կարող էին մարդկանց հասցնել տեղեկություն հրահանգների, հրամանների մասին եւ այլն:

Ի դեպ, ռուսական միապետությունը հետազոտող Ուորթմանը զարմանքով հայտնել է մի այնպիսի ծիսակարգի մասին, որ ցարական գահի ժառանգորդի ցուցադրումը կառափնարանում, ցուցադրություն էր՝ ժողովրդին: Այսինքն՝ կոպիտ ասած, ժողովրդին ներկայացնում էին ապագա ցարին, ցուցադրում նրա անձը, որպեսզի չլիներ կեղծիք, պետական դավաժանություն, եւ դա եւս հանրայնացման ակտ է: Այսինքն՝ հանրայնացվում էր ապագա ցարի անձը:

Ապակե տուն, որը մշտապես լուսավորվում է

Սմարթֆոնները երբ ի հայտ եկան եւ լայնորեն կիրառվեցին, ի հայտ եկավ տարածություն, որտեղ կարելի է հրապարակում անել՝ առանց որեւէ ցենզի: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ ուներ իր թատրոնը՝ լուսավորված բեմով եւ հանդիսատեսով: Արա, ինչ ուզում ես: Խաղա քո ներկայացումները: Ցուցադրիր քո լուսանկարները, գրիր քո տեքստերը, եւ քեզ կծափահարեն հավանումների տեսքով:

Եթե նախկինում լուսանկարները բացառապես տեսողական հիշողության կրողներ էին, ապա հետագայում դրանք դարձան հաղորդակցման միջոց: Ահա, օրինակ, Սերգեյ Պրոկոֆեւի լուսանկարը ծնողների հետ: Մի տեղ նա նվագում է իր առաջին ստեղծագործությունը, մեկ այլ տեղ շախմատ է պարապում կամ ուսանող է: Այնտեղ նա իր առաջին կնոջ հետ է: Ահա նրա երաժշտության դասը մոսկովյան դպրոցներից մեկում: Ահա նա՝ իր գործընկերներ Շոստակովիչի եւ Խաչատուրյանի հետ: Եւ ահա աստեղ նա Սերգեյ Էզենշտեյնի հետ է: Պրոկոֆեւն ուներ հազիվ 50 լուսանկար, եւ թող 50-ն էլ ունենային նրա հարազատները:

Իսկ այժմ որքա՞ն լուսանկար ունեք դուք: Քանի՞ անգամ եք լուսանկարվել վերջին ամսվա, վերջին շաբաթվա մեջ, կամ թեկուզ անցած օրը: Դուք հաշվե՞լ եք: Իրականում դրանք բազմաթիվ են: Այսինքն՝ տեղի է ունեցել հանրային ամենաուժեղ «ֆրեյմերից» մեկի՝ հրապարակայնության ամենաուժեղ գործիքներից մեկի դեւալվացիա, որը նախկինում դառնում էր խորհրդանիշ, քաղաքական դիսկուսի հեղինակ:

Գուցե դուք չեք հիշում, սակայն ավագ սերունդը հիշում է: Քաղբյուրոյի անդամների ահռելի նկարները, որոնք փակցված էին ամբողջ քաղաքում: Ի դեպ՝ շատ նշանակալից օրինակ է, քանի որ նաեւ տարածությունն է հանրային: Այնտեղ ամեն մի լուսանկար հնարավոր չէր փակցնել: Նաեւ լուսանկարն էր հատուկ, որովհետեւ մարդն էր հատուկ: Ամեն մարդ այդտեղ չէր կարող հայտնվել: Իսկ այժմ հայտնվում են բոլորը:

Այսինքն՝ մենք ապրում էինք մի փակ տան մեջ, եւ մեզ թույլատրվում էր երբեմն, որոշ ջանքերի գնով, դուրս գալ այդ տնից, որոշ ժամանակ հրապարակային ապրել եւ վերադառնալ տուն: Այժմ մենք ունենք լրիվ հակառակ պատկերը, որովհետեւ ցենզերն ու արգելքները, որոնք կային հանրայնության ճանապարհին, յուրաքանչյուր միջին վիճակագրական մարդու համար վերացած են, քանի որ մենք ինքներս կարող ենք ստեղծել թղթապանակներ, մեդիաապրանքներ, որոնք կարող են հայտնվել հանրային տարածության մեջ:

Մենք ստացել ենք բոլորովին նոր հանրայնություն, եւ այժմ ապրում ենք ապակե տան մեջ, որը մշտապես լուսավորվում է: Եթե վերհիշենք Հանա Արենդտի խոսքը, թե մասնավորությունը չբացահայտված լինելն է ուրիշների առաջ, ապա մենք փաստացի բացահայտված ենք:

Եթե անգամ դուք օտար երկրում եք եւ ունեք հեռախոս, դուք այլեւս մենակ չեք, դուք բացահայտված եք: Ինչ-որ մեկը տեսնում է՝ երբ եք վերջին անգամ եղել WhatsApp-ում, ստացել push-ծանուցումներ: Դուք ստանում եք sms-ներ, հայտեր, զանգեր, ծանուցումներ: Իսկ եթե ձեր հեռախոսն ունի հատուկ կարգավորումներ, ապա դուք տեղյակ եք բոլոր նորություններին՝ առանց որեւէ ջանքի: Դուք դառնում եք հանրային մարդ միայն այն պատճառով, որ ունեք սոցիալական էջ: Ահա միակ արժանիքը, որն այսօր պետք է ունենալ: Եւ դուք ունեք այն, ինչի մասին նախկինում կարելի էր միայն երազել: