Կուտակումներ տեղամասերում
Ընտրատեղամասերում առավոտից արդեն կուտակումներ են: Տարօրինակն այստեղ այն է, որ եթե որոշ տեղամասերում գերբեռնված կուտակումներ են, ապա որոշներում ընդհանրապես քվեարկող չկա:
Zham.am-ի թղթակիցը եղել է մի քանի տեղամասերում և արձանագրել իրավիճակը՝ տեղում:
Ըստ մեր թղթակցի, Դավթաշեն գյուղի 5/3 տեղամասում եղել են 50-ից ավելի մարդկանց կուտակումներ, որոնց զգալի հատվածը խոսել է ակնհայտ ոչ երևանյան բարբառով:
Մինչդեռ, ընտրատեղամասին հարակից 5/2 և 5/1 ընտրատարածքներում ոչ մի քաղաքացի չի եղել:
Լուսանկարներն արված են 5/3 ընտրատեղամասում:
Zham.am

















































