Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

«Երկու պետություն՝ մեկ նպատակ. հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն». Միքայել Մինասյանի հոդվածը

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն. անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն: Այս մասին «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն» վերնագրով «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում գրել է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մինասյանը:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.


«Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման եւ դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցեւ ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային հանգամանքներն ու իրողությունները։ Ամենակարեւորը՝ շատ առումներով զգալի փոխակերպումների են ենթարկվել հենց մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական եւ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։

Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի երկու երկրների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական համագործակցության եւ անվտանգային բնույթի խնդիրների լուծման հարցերում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք ի վիճակի կլինեն սպառիչ պատասխաններ տալու գոյություն ունեցող բոլոր հարցերին ու հնարավոր մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք։ Ու այս ամենը` ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական եւ այլ ռեսուրսների գործնական համադրմամբ։

Հաճախ են հայ-ռուսական հարաբերությունները որակվում իբրեւ բացառիկ։ Նման գնահատականներն, իհարկե, տեղին են։ Սակայն հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական տեսանկյունից նման գնահատականների հիմքում առաջին հերթին պատմական անցյալն է ու այդ անցյալի վերաբերյալ երկու ժողովուրդների հիշողությունը եւ ապա նոր միայն առկա քաղաքական իրողությունները։ Քաղաքական իրատեսությունը, սակայն, պահանջում է սթափ վերլուծության ենթարկել հետխորհրդային ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների միտումները՝ վեր հանելու այն հիմնարար խնդիրները, որոնց անտեսումը կարող է վնասել հայ-ռուսական դաշնակցության ճարտարապետության կենսունակությունն ապագայում։

ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո՝ անկախություն հռչակած եւ բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված երեկվա եղբայրական ժողովուրդները շատ երկրներում, քաղաքական ու պատմական նոր իրադարձությունների լույսի ներքո, սկսեցին այլ կերպ մեկնաբանել սեփական պատմությունը։ Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով եւ ոչ առանց խոշոր, համակարգային եւ հետեւողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների։

Առավել կենսունակ մոդելների բացակայության թելադրանքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, նրա հետ միասին տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ներգրավումը սկսեց կամաց-կամաց ընկալվել իբրեւ ահագնացող մարտահրավեր ազգային ինքնիշխանությանը։ Նման մոտեցումն, իրականության մեջ, այդ նույն ազգային ինքնիշխանության գաղափարը զրկեց իրական բովանդակությունից՝ շատ հաճախ մղելով իռացիոնալ ու անիրատեսական փնտրտուքների հարթություն։ Գիտակցված, թե՝ ոչ, նման սխալ ու կործանարար մտայնությունն իր հերթին սկսեց սնուցվել ռուսաստանյան հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից մերթընդմերթ հրապարակ նետվող չհաշվարկված ու սադրիչ հայտարարություններով, որոնք միայն նպաստեցին հակառուսական տրամադրություններ աճին եւ լավ զենք ծառայեցին այն շրջանակների ու կազմակերպությունների ձեռքին, որոնք նման տրամադրությունների տարածումն իրենց անկախությունը կերտող երկրներում դիտում էին իբրեւ առաքելություն։

Ժամանակին ու սերնդափոխությանը զուգահեռ եւ՛ հայաստանյան եւ՛ ռուսաստանյան հանրային տրամադրություններում տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության եւ դրա բովանդակության վերաիմաստավորում։ Եթե ավագ սերնդի համար հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են հարուցել կարոտաբաղձության տրամադրություններ, ապա հաջորդած սերունդների շատ ներկայացուցիչներ, հիմնականում, ելնելով ազգային շահերի ու ազգային ինքնիշխանության մասին սեփական պատկերացումներից, իրադարձությունների ինքնաբուխ ազդեցությամբ, հանգեցին մի այնպիսի իռացիոնալ ու կործանարար մտայնության, ինչի խոսուն դրսեւորումը ռուսական շրջանակներում տարածված` «է, ու՞ր պիտի փախչի Հայաստանը մեր ազդեցության գոտուց, թուրքերը կկոտորեն» ձեւակերպումն է։ Մյուս կողմից, հայկական շրջանակներում թեւածում է «Ռուսաստանի հետ ունեցած անհաղթահարելի խնդիրների դեպքում, այո, Հայաստանը կտուժի, բայց ավելի շատ կտուժի Ռուսաստանը՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը» համոզմունքը։ Իսկ թե ինչ կարեւորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները նոր սերնդի ընկալումներում, ի հեճուկս քաղաքական իրողությունների, խոսում են սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալները․հայ երեխաների համար Ռուսաստանը սկսել է ընկալվել գրեթե ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները կամ Իտալիան, իսկ ռուսաստանցի երեխաների աչքում Հայաստանը գրեթե նույնն է, ինչ Սլովակիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ու սրանում մեղավոր ենք բոլորս։

Ավելորդ է փորձել ըմբռնել մաշեցնող նման խոցերի առաջացման գործընթացն ու առանձին շրջանակների ձգտումները, ինչը սեփական ազգային շահերի ռացիանալ գնահատման ու համադրման փոխարեն սնուցել է փոխադարձ կասկածամտություն՝ կողմերից յուրաքանչյուրին մղելով չբարձրաձայնվող սեփական մտորումների ու հաշվարկների։ Ակնհայտ է, որ ժամանակը պահանջում է բեկում մտցնել զարգացումների նման ընթացքում։

Հաճախ պաշտոնական փաստաթղթերի տեսքով, իսկ ավելի հաճախ հրապարակային օրակարգից էլ դուրս` մեր երկրները երբեմն շատ ավելի մեծ կարեւորություն են վերագրում, այսպես կոչված, հավասարակշռված արտաքին քաղաքականության բովանդակությանն ու նպատակահարմարությանը, քան կարելի է երեւակայել։ Գործնականում այն հաճախ հանգեցնում է արտառոց իրավիճակների եւ պրակտիկ քաղաքականության տեսանկյունից հնացած կոնցեպտների գերակայության։ Ռուսաստանի հետ ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ՝ Հայաստանն այն հավասարակշռում է ուժային այլ կենտրոնների հետ հարաբերություններով, իսկ Ռուսաստանն իր հերթին, սեփական տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Հայաստանի հետ իր ունեցած հարաբերությունները հավասարակշռում է Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ։ Արդյունքում ստացվում է մի անտրամաբանական պատկեր, երբ ո՛չ Հայաստանը ու ո՛չ էլ Ռուսաստանը այդ ամենից չեն շահում։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը հստակ փոխակերպումների միջոցով դրա պատմական բացառիկությունը պետք է կամրջի դեպի ապագա՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների ազգային կենսական շահերը, քաղաքական իրատեսությունն ու պատմության դասերը։ Այդ դասերից մեկը եւ օրվա ռեալպոլիտիկը լուռ, բայց ծանրակշիռ վկայում է՝ ոչինչ այնքան արդյունավետ, ամբողջական եւ երկարաժամկետ չի կարող երաշխավորել Ռուսաստանի օրինական կենսական շահերը մեր տարածաշրջանում, որքան լիովին վստահելի, ուժեղ, անվտանգ եւ զարգացող հայկական պետականությունը։ Նույնկերպ, ոչինչ այնպես չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համահավաք ու անվտանգ գոյությունը, նրա խաղաղ արարումն ու բարօրությունը, որքան նոր բովանդակություն եւ նոր տեսլական ստացած հայ-ռուսական զինակցությունը՝ զերծ հայ ժողովրդի ազգային շահերի հետ որեւէ առնչություն չունեցող կաղապարված պատկերացումների ու կործանարար մտայնությունների ազդեցություններից։

Հարաբերությունների նման հավակնոտ մոդելն իր բովանդակությամբ պետք է գա ապացուցելու, որ սերտ զինակցությունը Ռուսաստանի հետ ոչ թե մարտահրավեր է Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր միակ իրատեսական ճանապարհը, որը հեռանկար կբացի ազգային ինքնիշխանությունը լցնելու անհրաժեշտ ու իրական բովանդակությամբ, ամրապնդելու նրա հիմքերը, երաշխավորելու նրա շարունակական զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով նաեւ իրականությունից բխող հարացույց բացելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։

Դաշնակցության փոխակերպված ճարտարապետությունը աջակցության, վստահության ու պաշտպանվածության նոր ու հզոր ազդակ պետք է լինի տարբեր երկրներում ապրող, եւ ինչպես Մերձավոր Արեւելքի պարագայում է՝ դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ու հայկական համայնքներին։ Այն պետք է լինի ազդակ առ այն, որ Հայրենիքը մշտապես կանգնած է իրենց կողքին, կանգնած է իրենց պաշտպանելու դիրքերում, ընդ որում՝ ոչ թե խոսքերով, այլ գործով՝ բազմապատիկ ուժեղացած հայ-ռուսական դաշնակցությամբ, շատ ավելի ազդեցիկ գործիքակազմով եւ ռեսուրսներով։

Սեփական փորձի ու պատմության դասերի ռացիոնալ գնահատմամբ, գործակցության նոր բանաձեւը պետք է ինքնավստահության լրացուցիչ աղբյուր ծառայի հարեւան երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների կառուցման եւ խաղաղ գոյակցության կիրառական բանաձեւեր ձեւակերպելիս՝ «բաց՝ հաղորդակցության, համագործակցության ու խաղաղ գոյակցության համար եւ հաստատուն՝ սեփական շահերի ու ձգտումների առաջմղման հարցում» տրամաբանությունից ելնելով։

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության նոր ճարտարապետությունը «երկու պետություն՝ մեկ նպատակ» կարգախոսի ներքո պետք է համախմբի եղբայրական երկու ժողովուրդների բոլոր ռեսուրսները։ Այն կարող է եւ պետք է ծառայի որպես հարաբերությունների օրինակելի մոդել, իսկ դրա արդյունքը՝ որպես հաջողված օրինակ մեր տարածաշրջանում ու դրանից դուրս, թե ինչ սպասել Ռուսաստանի հետ հարաբերություններից, երբ այդ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, սեփական շահերի սառնասիրտ ու իրատեսական գնահատումն ու քաղաքական կամքը՝ ծառայելու բացառապես ու միմիայն սեփական երկրի ու նրա քաղաքացիների շահերին։ Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբեւէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը»։