108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է
108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։
Էնին խոստովանում է, որ նրան զվարճացնում է միտքը, որ պետք է հետեւել առողջ ապրելակերպի կանոններին՝ առողջ մնալու համար։ Իր ամբողջ երկարատեւ կյանքում կինն ապրել է Հյուսիսային Կարոլինայում։ Նրա խոսքով՝ երկարակեցության հատուկ գաղտնիքներ չկան։ «Ինձ հաճախ հարցնում են այդ մասին, բայց ես պատասխանելու բան չունեմ։ Ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ անում։ Պարզապես ապրում եմ»,- ասել է նա։
Այս տարի լրանում է Էնիի 109 տարին։ Իր ծննդյան օրվա առիթով նա նախատեսում է կազմակերպել երեկույթ եւ հրավիրել իր երիտասարդ ընկերներին։ Էնիի ամուսինը վախճանվել է դեռեւս 1993-ին, քույրերն ու եղբայրները վաղուց չկան։ Իր հարազատ շրջանում երկարակյաց կինը դարձել է իսկական ճանաչված դեմք. բոլորին հետաքրքիր է, թե ինչն է օգնում նրան կենսուրախ ու դրական մնալ։ Տարեց տիկինը չգիտի գաղտնիքը։ Գուցե այն, որ վայելում է ապրած յուրաքանչյուր տարի՞ն։ Թե՞ այն, որ ազատ ժամանակը փորձում է անցկացնել ընկերների հետ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում