Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Հանձնարարականներով գործող կառավարությունը

Արդեն պարզ է, որ դեռ երկար են շարունակվելու տարբեր բնագավառներում բողոքի ցույցերի, ճնշումների եւ դրանց հետեւանքով ավելի ու ավելի վտանգավոր դարձող բախումները: Ցավոք, ոչ միայն դրանց դադարեցնելու ուղղությամբ ոչինչ չի արվում, այլ դրանք խրախուսվում են:

Վարչապետն ասում է` հեղափոխությունից հետո որտեղ խնդիր կա եւ մարդիք բողոքում են, գյուղապետը պետք է հրաժարական տա: Հարց է առաջանում` դա ինչ-որ համահարթեցո՞ւմ է:

Ոչ մի խոսք` հարցը օրենքով նախատեսված կարգով քննարկելու վերաբերյալ: Ոչ մի խոսք կառավարության իրավասությունների շրջանակներում օրենքով կանոնակարգված այլ մեխանիզմներով հարցին անդրադառնալու վերաբերյալ: Ու ամենակարեւորը` ոչ մի խոսք ստեղծված իրավիճակի պատճառների ուսումնասիրման վերաբերյալ: Պետք է հրաժարական տան ու վերջ: Մեկ տարի անց կրկի՞ն հեղափոխական իրավիճակ է:

Արդյո՞ք մարզպետները սա չեն ընկալի որպես ինդուլգենցիա` հրահրել դժգոհության ալիք անցանկալի համայնքապետերից ազատվելու համար: Դա չափազազնց հեշտ ու վտանգավոր գործ է։

Համայքապետի հրաժարականի հետ կապված, Տեղական ինքնակառավարման մասին օրենքը հստակ գործընթացներ է սահմանում ե՛ւ համայնքի բնակչության իրավունքների ե՛ւ կառավարության անելիքների ու պարտավորությունների վերաբերյալ: Անհասկանալի է, ինչո՞ւ կառավարությունն այդ հարցերը օրենքի դաշտ չի տեղափոխում եւ այդ շրջանակներում չի քննարկում: Գուցե այդ դեպքում կրակոցներ չլինեի՞ն:

Իսկ հետո ի՞նչ է լինելու: Մի՞թե պարզ չէ, որ մինչեւ այս ձեւով բոլորին փոխեն, մյուս ծայրից արդեն փոխվածների դեմ կսկսեն բողոքի այլ ակցիաներ, արդեն այլոց մասնակցությամբ:

Ու մենք դատապարտված ենք ապրել այդ միջավայրում: Հիմա արդեն` ավելացրած կրակոցները:

Հարց է առաջանում, թե օրենքը ե՞րբ է սկսելու աշխատել:

Կառավարության նիստում քննարկվում է, թե ինչ անել հդմ չտրամադրելու դեպքում: Մի քիչ անհասկանալի է, որովհետեւ ինչ անելը նախատեսված է օրենքով, տարբեր նորմատիվային ակտերով եւ այլն: Օրենքով նախատեսված են նաեւ այն կառույցներն, որոնք իրականացնելու են այդ` ինչ անելը: Առավել եւս անհասկանալի են հանձնարարականները բռնելու, նստացնելու մասին, որովհետեւ, եթե դա օրենքով է, ապա ինչի համար է հանձնարարականը: Իսկ եթե օրենքով նման բան չի նախատեսված, ի՞նչ է անելու հանձնարարական ստացողը:

Այս ամենի պատճառները, կարծում եմ, շատ խորքային են: Իշխանությունն ուզում է ինքնքհաստատվել ոչ թե բարեփոխումներով, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կլավանա, կենսամակարդակը կբարձրանա, այլ ուժային համակարգի վրա հենվելով:

Երբ հանձնարարականով գործեր են հարուցվում, մարդիկ են ձերբակալվում, երբ հանձնարարականով եւ ընտրանքային պատճառաբանությամբ խափանման միջոց է ընտրվում, երբ հանձնարարականով որոշումներ են կայացվում, ապա իրավապահ մարմինները ընդհուպ` արդարադատության համակարգը հասկանում են, որ իրենց գործելու շրջանակները հանձնարարականներն են, հատկապես, որ յուրաքանչյուր օր աչքի առաջ են այդպիսի արտառոց դեպքեր, սկսած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ երկարատեւ եւ արհեստական գործընթացից մինչեւ անհասկանալի հիմքերով հարուցված բազմաթիվ գործեր:

Այսպես անհնար է ստեղծել ուժեղ երկիր եւ կայուն իշխանություն: Իսկ ուժեղ պետք է լինի երկիրը, ոչ թե երկրի ղեկավարը:

Ուժեղ եւ կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր, ոչ թե օգտագործում է իրավապահ համակարգն ուժեղ երեւալու համար:

Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ