Հայաստանում ընտրություններին հետեւելու են մոտ 650 միջազգային ու ավելի քան 28 հազար տեղական դիտորդներ
Մոտ 650 միջազգային դիտորդ դիտորդական առաքելություն է իրականացնելու ապրիլի 2-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով, 49 կազմակերպություններից ավելի քան 28 հազար տեղական դիտորդներ նույնպես հետեւելու են խորհրդարանական ընտրությունների ընթացքին։
Հայաստանում ընտրությունների ընթացքը լուսաբանելու են ավելի քան 100 օտարերկրացի լրագրողներ։
Նշենք, որ ապրիլի 1-ը լռության օր է։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ՝ իշխող ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւ Հայաստան ի Կոմունիստական կուսակցություն, նաեւ 4 նախընտրական դաշինքներ՝ «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքը ու «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքը։

















































