Սթոունհենջի կառուցողնեը ծնունդով Միջերկրածովից էին
ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Սթոունհենջի կառուցողները ծնունդով Միջերկրածովից էին, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Sky News-ին։
Հետազոտողներն ուսումնասիրել են մարդկանց մնացորդների ԴՆԹ-ն, որոնք ապրել են Սթոունհենջի մերձակայքում 4-5 հազար տարի առաջ եւ հայտնաբերել գենետիկական նմանություն նրանց հետ, ովքեր ապրել են Հունաստանի եւ Թուրքիայի, իսկ հետո՝ Իսպանիայի եւ Պորտուգալիայի տարածքում։ Մասնագետները կարծում են, որ մոտ վեց հազար տարի առաջ վերաբնակները եկել են Մեծ Բրիտանիա այն բանից հետո, երբ հատել են Միջերկրական ծովը արեւելքից արեւմուտք։ Կղզում նրանք փոխարինել են որսորդներին եւ հիմնել առաջին ֆերմերային տնտեսությունները։
Այդ միգրացիան Փոքր Ասիայից մարդկանց ծավալվելու մի մասն էր, որն սկսվել է ութ հազար տարի առաջ, ինչի արդյունքում Եվրոպայում տարածվեց գյուղատնտեսությունը։ Որոշ խմբեր չհատեցին Լա Մանշը եւ լողացին Ատլանտյան օվկիանոսի արեւելյան ափի երկայնքով՝ հաստատվելով Բրիտանական կղզիներում։
Սթոունհենջը, որը գտնվում է Ուիլթշիրում, կառուցվել է մոտ 2500 տարի մեր թվականությունից առաջ։ Առավել ծանր քարերը կշռում են 30-40 տոննա։ Համալիրի նշանակությունը դեռ հայտնի չէ, թեեւ ենթադրվում է, որ այն օգտագործել են ծիսական նպատակներով եւ աստղագիտական դիտարկումների համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ