Ծուռ հայելիների թագավորություն Հայաստանը
Հայաստանում սոցհարցումները վաղուց արդեն արժեզրկվել են: Պատճառը տարիներ շարունակ ընտրություններից առաջ իշխանությունների կողմից հրապարակվող կասկած առաջացնող հարցումներն են:
Այս ընտրությունները բացառություն չկազմեցին: Հրապարակվում են տարատեսակ սոցհարցումներ, որոնք նպատակ են հետապնդում ընտրողին պատրաստել ընտրություններից հետո հրապարակվող արդյունքներին:
Բնականաբար, երբ հրապարակվում են կեղծ, իրականությանը չհրապարակվող թվեր, լինում են զավեշտալի վրիպակներ:
Այսպես, հարցումներից մեկի համաձայն, անհատ գործիչներից հանրության շրջանում դրական ընկալում ունեցողներից առաջատարը Գագիկ Ծառուկյանն է (73 տոկոս), նրան հաջորդում են վարչապետ Կարեն Կարապետյանը (72 տոկոս), Վիգեն Սարգսյանը (40 տոկոս), Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը (39 տոկոս)։
Եւ այս թվերը հրապարակողներն ասում են, թե ԱԺ մուտք գործելու շանս ունեն «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Հայկական վերածնունդը» եւ «Ելք» դաշինքը, չնշելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունը, մոռանալով, որ իրենց իսկ հրապարակած թվերով միայն Սեյրան Օհանյանն ունի 36 տոկոսանոց վարկանիշ։ Դեռ չենք խոսում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի մասին:
Սա է մեր տխուր իրականությունը, եւ հենց այս Ծոըռ հայելիների թագավորությունից մենք պետք է ազատագրվենք ապրիլի 2-ին:
Վարդան Մխիթարյան


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից